Պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հավաքագրել է 2 տրլն 13 մլրդ դրամի հարկեր և պետական տուրքեր:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում այս մասին հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:
«Բյուջեով նախնական սահմանված ծրագրային ցուցանիշից սա ավելի է 13.4 մլրդ դրամով, իսկ վերանայված ցուցանիշից՝ 7.4 մլրդ դրամով»,- ասաց Հակոբյանը:
ՊԵԿ նախագահը նշեց՝ արձանագրված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 14 տոկոսով կամ 246 մլրդ դրամով:

