ՊԵԿ-ը հայտարարում է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության բաց մրցույթ
Լուրեր |
Հաղթող ճանաչված հայտատուն Հայաստանում պետք է ստեղծի նոր ընկերություն։
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հայաստանում նախատեսվում է ներդնել խաղային գործունեության վերահսկողության նոր համակարգ, որի նպատակն է ապահովել ոլորտի թափանցիկությունն ու արդար կարգավորումը։
Այս նպատակով ձևավորված է Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողով, որը հայտարարում է բաց մրցույթ օպերատորի ընտրության համար։ Նոր օպերատորը պետք է ապահովի խաղային շուկայի արդյունավետ վերահսկողություն և ռիսկերի կառավարման ժամանակակից մեխանիզմների ներդրում։
Օպերատորի պարտավորություններն ու գործառույթները
Հաղթող ճանաչված հայտատուն Հայաստանում պետք է ստեղծի նոր ընկերություն, որի հետ ՊԵԿ-ը 15 տարվա ժամկետով կկնքի պայմանագիր։ Օպերատորի գործունեությունը կֆինանսավորվի ոլորտում գործող կազմակերպությունների միջոցներով։
Օպերատորի գործառույթները ներառում են՝
-
վկայագրերի տրամադրում և խաղային արտադրանքների սերտիֆիկացում,
-
մոնիտորինգի կենտրոնի ստեղծում և գործարքների տեխնիկական վերահսկողություն,
-
քաղաքականության և ստանդարտների մշակում,
-
համագործակցություն պետական մարմինների հետ և խորհրդատվական աջակցություն,
-
խաղային շուկայի ընդհանուր մոնիտորինգ և տվյալների վերլուծություն։
Թեկնածուների պահանջները
Մրցույթին մասնակցելու համար սահմանվել են խիստ ֆինանսական, մասնագիտական և տեխնիկական պահանջներ։
Թեկնածուները պետք է՝
-
ունենան առնվազն 10 մլն ԱՄՆ դոլարի սեփական կապիտալ,
-
ապահովեն 3 մլն դոլարի ազատ դրամական հոսքեր և նույնքան հասանելի ֆինանսավորում,
-
ներկայացնեն միջազգային փորձ խաղային մոնիտորինգային համակարգերի նախագծման և ներդրման ոլորտում,
-
ունենան ISO/IEC 27001:2022 ստանդարտի հավաստագիր,
-
ձևավորեն պրոֆեսիոնալ թիմ՝ ՏՏ, կիբերանվտանգության, AML/CFT, տվյալների պաշտպանության և որակի ապահովման փորձագետներով։
Մրցույթի ժամկետներն ու դիմելու կարգը
Որակավորման հայտերը պետք է ներկայացնել թղթային տարբերակով՝ Երևան, Դեղատան 3 հասցեով, մինչև 2025 թվականի նոյեմբերի 25-ը, ժամը 18։00։
Հայտերի բացման նիստը նախատեսված է նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Երևանի Խորենացի 3, 7 հասցեում։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել (+374) 10 30 42 91 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլփոստին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Դեկտեմբերի 7-ի կարևոր լուրերը
2025/12/07/ 20:20 -
Փոքր ֆինանսական սխալների մեծ հետևանքները․ ինչպես են մանր թերությունները սպառնում ամբողջ բիզնեսին
2025/12/07/ 17:56 -
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20 -
Ինչու է փողը մեզ վրա հոգեբանական ազդեցություն ունենում․ ինչպես խուսափել սեփական «ես»-ը կորցնելուց
2025/12/05/ 19:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․