ABNews

Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հեռախոսազրույց․ ինչ հարցեր են քննարկվել

Լուրեր | 2026/06/04 16:02

Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հեռախոսազրույց․ ինչ հարցեր են քննարկվել

Տնտեսական աջակցություն և նոր փաթեթ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի տնտեսական մարտահրավերների հաղթահարման և երկկողմ գործակցության զարգացման հարցեր։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ ԵՄ-ն պատրաստում է աջակցության նոր փաթեթ, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական օդանդակություն։ Ծրագրվում են նաև լրացուցիչ միջոցառումներ՝ ուղղված հայկական արտադրանքի արտահանման ընդլայնմանն ու առևտրի դյուրացմանը։

Ոլորտային համագործակցություն և բիզնես կապեր Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական աջակցությանը, ինչպես նաև եվրոպական շուկաներում հայկական ապրանքների համար նոր հնարավորությունների ստեղծմանը։ Կողմերը կարևորել են բիզնես կապերի խորացումը, Երևանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի պայմանավորվածությունների կատարումն ու «Դիմակայունություն և աճ» ծրագրի շարունակականությունը, որն արդեն իսկ նպաստել է տեղական ձեռնարկությունների զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը։

Ենթակառուցվածքներ և աշխատանքային խումբ Հայաստան-ԵՄ Կապակցվածության գործընկերության համատեքստում Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանային հաղորդակցությունների և ենթակառուցվածքային նախագծերի զարգացմանը։

Ընթացիկ ծրագրերի համակարգման և գործակցության նոր ուղղությունների մշակման նպատակով կողմերը պայմանավորվել են ստեղծել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խումբ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը