ABNews

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․Պուտինը՝ Փաշինյանին

Լուրեր | 2026/09/01 20:55

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․Պուտինը՝ Փաշինյանին

Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։

Պուտինը Փաշինյանին ասել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն դա դժվարություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին անդամ լինելու պատճառով։

«Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ։ Մոսկվան պետք է հասկանա, թե ինչպես զարգացնել հարաբերությունները։

ԵԱՏՄ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանի ՀՆԱ-ն եռապատկվել է, իսկ միության երկրներ արտահանումը՝ տասնապատկվել։

Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը, ինչը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերին»,-նշել է Պուտինը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը