Financial Times-ի տվյալներով՝ Oracle ընկերության փորձում է ստեղծել մեծածավալ տվյալների կենտրոն Միչիգանում՝ արհեստական բանականության ենթակառուցվածքներ զարգացնելու համար, սակայն նախագիծը կանգնել է լուրջ խոչընդոտի առաջ։ Նախատեսված $10 միլիարդանոց կենտրոնի հիմնական ֆինանսական գործընկերը՝ Blue Owl Capital ներդրումային ֆոնդը, կասեցրել է բանակցությունները՝ մտավախություն ունենալով պարտքային բեռից և վարձակալական պայմաններից ու նախագծի ֆինանսական հեռանկարից։
Ֆինանսավորման անկայունության ֆոնին ընկերության բաժնետոմսերը զգալիորեն արժեզրկվել են, Nasdaq-ը նույնպես տուժել է շաբաթվա ընթացքում ընդհանուր տեխնոլոգիական անկման ֆոնին։

