Օպտիկական մալուխների վնասման պատճառով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության առցանց հարթակները ժամանակավորապես անհասանելի են
Լուրեր |
Կացության քարտի համար դիմող քաղաքացիները կարող են ստորագրել և ստանալ քարտը։
Ինտերնետ կապի օպտիկական մալուխների վնասման հետևանքով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության առցանց ծառայության հարթակները ժամանակավորապես անհասանելի են։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
Հայտարարությունում նշվում է, որ ծառայությանը կապ ապահովող մատակարարի մասնագետները ողջ ռեսուրսով աշխատում են խնդրի հնարավորինս արագ վերացման ուղղությամբ։
Վերոնշյալ տեխնիկական խնդրի պատճառով ներկայումս հնարավոր չէ ակտիվացնել էլեկտրոնային (թվային) ստորագրությունը։ Մասնավորապես, Վազգեն Սարգսյան հասցեում գործող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ մոտեցող քաղաքացիների համար տեղում թվային ստորագրության ակտիվացում չի իրականացվի։
Միևնույն ժամանակ, խորհրդատվության համար մոտեցող քաղաքացիները կարող են դիմել գրասենյակ և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Կացության քարտի համար դիմող քաղաքացիները կարող են ստորագրել և ստանալ քարտը, սակայն թվային ստորագրությունը ակտիվացնելու համար անհրաժեշտ կլինի կրկին այցելել ծառայություն՝ խնդրի կարգավորումից հետո։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը քաղաքացիներին առաջարկում է հետևել իրենց պաշտոնական ֆեյսբուքյան էջին, որտեղ խնդրի լուծումից անմիջապես հետո կտարածվի համապատասխան տեղեկություն։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ապրիլի 11-ի կարևոր լուրերը
2026/04/11/ 22:00 -
Թրամփը ներկայացրել է Վաշինգտոնում հաղթական կամարի նախագիծ
2026/04/11/ 16:51 -
Ֆրանսիան անցնում է Linux-ի՝ նվազեցնելու տեխնոլոգիական կախվածությունը
2026/04/11/ 16:46 -
Apple-ը զբաղեցրել է ամենավաճառվող սմարթֆոնների թոփ-10-ի կեսը
2026/04/11/ 16:41 -
ԱՄՆ-ը ռազմավարական պահուստից 8.5 մլն բարել նավթ կհատկացնի ընկերություններին
2026/04/11/ 16:39 -
Արհեստական բանականությունը ավելացնում է կիբեռ ռիսկերը․ ինչպես վերացնել սպառնալիքները
2026/04/11/ 15:27 -
Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է
2026/04/10/ 22:23 -
Ապրիլի 10-ի կարևոր լուրերը
2026/04/10/ 22:15 -
Գրավիչ առաջարկներ ու հատուկ պայմաններ․ Armenian Leasing Company
2026/04/10/ 21:09 -
ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով
2026/04/10/ 20:31
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով
Գրավիչ առաջարկներ ու հատուկ պայմաններ․ Armenian Leasing Company
Leasing Expo 2026. բոլոր սարքավորումները՝ մեկ հարթակում
Converse SME. Կոնվերս Բանկը բիզնեսի ընդլայնման աջակից
Doing Digital Forum 2026․ միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները