Հիդրոմետ ծառայության հաղորդմամբ՝ հոկտեմբերի 7-ից 12-ը հանրապետության տարածքում կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ը, ինչպես նաև 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Միայն հոկտեմբերի 10-ի գիշերն ու առավոտյան որոշ շրջաններում հնարավոր է կարճատև անձրև։
Քամին կլինի հարավ-արևմտյան ուղղության՝ 2-5 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 8-12-ը որոշ շրջաններում քամին ժամանակավորապես կմեծանա՝ հասնելով մինչև 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-8-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Իսկ հոկտեմբերի 10-11-ին կսպասվի 5-7 աստիճանով նվազում։
Երևան քաղաքում հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը և առավոտյան հնարավոր է կարճատև անձրև։

