Հոկտեմբերի 7-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
Նախագործարկվել է քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը
ՆԳՆ-ի նոր հարթակը թույլ կտա քաղաքացիներին առցանց գրանցվել, ներկայացնել քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու հայտեր և ամրագրել այցելության օր։ 2026թ․ հունվարի 1-ից դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով։
Առևտրի շրջանառությունը 8 ամսում կազմել է ավելի քան 4 տրլն դրամ
Հայաստանում 2025-ի հունվար-օգոստոսին առևտրի ընդհանուր շրջանառությունը կազմել է 4.14 տրլն դրամ՝ աճելով 3.9%-ով։ Մանրածախ առևտուրը աճել է 4.6%-ով, իսկ մեծածախը՝ 3.4%-ով։
Ավտոմեքենաների առևտրի շրջանառությունն աճել է 6%-ով
Ավտոմեքենաների, դրանց մասերի և տեխնիկական սպասարկման առևտրի ծավալը կազմել է 163 մլրդ դրամ։ Տվյալները ներկայացրել է Վիճակագրական կոմիտեն։
Սեպտեմբերին պետական պարտատոմսերի տեղաբաշխումը հասել է 43.2 մլրդ դրամի
ՀՀ ֆոնդային բորսայի առաջնային աճուրդում պարտատոմսերի ծավալը ավելացել է 24%-ով՝ հասնելով 43.2 մլրդ դրամի։ Երկրորդային շուկայում գործարքների ծավալը աճել է գրեթե հնգապատիկ։
Հայկական կոնյակի արտադրությունը նվազել է 34%-ով
2025-ի հունվար-օգոստոսին կոնյակի արտադրության ծավալները կազմել են 8.37 մլն լիտր՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 34.4%-ով։
Միջազգային
ԱՄՆ պետական պարտքը երկու օրում աճել է 360 մլրդ դոլարով
Պարտքը հասել է ավելի քան 37 տրիլիոն դոլարի։ ԱՄՀ-ն նախազգուշացնում է, որ ԱՄՆ պարտքը շարունակում է մնալ գլոբալ տնտեսության գլխավոր ռիսկը։
Իրանը հայտնաբերել է նավթի և գազի նոր պաշարներ
Նոր հանքավայրի շահագործման պայմանագիրն արդեն ստորագրվել է։ Արտադրությունը նախատեսվում է սկսել 40 ամսվա ընթացքում։
ԱՄՆ-ը մաքսատուրքեր է սահմանելու բեռնատարների ներմուծման վրա
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի Դոնալդ Թրամփի որոշումը՝ արտաքին արտադրող բեռնատարների նկատմամբ մաքսային նոր սահմանափակումների կիրառման վերաբերյալ։
ԵՄ-ն առաջարկում է 50% սակագին պողպատի ներմուծման համար
Նպատակն է պաշտպանել եվրոպական արտադրությունը։ Միջոցառումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ նաև Մեծ Բրիտանիայի տնտեսության վրա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40 -
Ինչո՞ւ է կաթվածահար եղել հեղուկ գազի շուկան
2026/05/01/ 16:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․