Հոկտեմբերի 21-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
Բեռնատարների վարորդների բարձրացրած հարցը ներառվել է ԵԱՏՀ խորհրդի օրակարգում
Վարորդների պահանջը՝ Ռուսաստանում գտնվելու ժամկետը 90-ից 180 օր դարձնելու վերաբերյալ, քննարկվում է ՀՀ կառավարության և ՌԴ գործընկերների միջև։ Հարցը ընդգրկվել է հոկտեմբերի 24-ին կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում։
Հայաստանում մեկնարկել են խնամատար ծնող դառնալու դասընթացները
Դասընթացները կազմակերպվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՅՈւՆԻՍԵՖ-ի և Սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ Գերմանիայի աջակցությամբ։ Դրանք անվճար են և կանցկացվեն հոկտեմբերից դեկտեմբեր։
ԵՄ-ն Սյունիքի զարգացման համար տրամադրում է շուրջ 200 միլիոն եվրո
«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության նպատակն է խթանել մարզի տնտեսական զարգացումը։ Ծրագրի շնորհիվ ստեղծվել կամ պահպանվել է 95 աշխատատեղ, բացվել է 56 նոր ՓՄՁ և աջակցություն է ստացել ավելի քան 120 բիզնես։
ՀՀ բանկերում սպասարկվող հաճախորդների թիվը գերազանցել է 5.27 միլիոնը
2025թ․ հուլիսի դրությամբ բանկերում սպասարկվել է ավելի քան 5.2 մլն հաճախորդ՝ 8.3%-ով ավելի, քան անցյալ տարի։ Նրանցից շուրջ 5 մլն-ը ֆիզիկական անձինք են։
Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ
«ՍԼԱՅՄԵՐ» տեսակի խաղալիքները չեն համապատասխանել անվտանգության չափանիշներին։ Վաճառքը կասեցվել է, խմբաքանակը հետ է կանչվել և ենթակա է ոչնչացման։ Քաղաքացիներին հորդորում են վերադարձնել գնված ապրանքը։
Միջազգային
ԱՄՆ-ի միջուկային անվտանգության վարչությունը 1400 աշխատակցի ուղարկել է արձակուրդ
Ֆինանսավորման պակասի պատճառով գործակալությունը դադարեցրել է աշխատավարձերի վճարումները։ Մոտ 400 աշխատակից շարունակում է աշխատել առանց վարձատրության՝ միջուկային համակարգերի անվտանգության նվազագույն մակարդակը պահպանելու համար։
Հնդկական Hindustan Silicon ընկերությունը 50 միլիոն դոլար կներդնի Վրաստանում նավթի արդյունահանման մեջ
Նախագիծը ներառում է յոթ արտադրական և երկու հետախուզական հորատանցք։ Վրաստանի կառավարությունը նշում է, որ ներդրումը կնպաստի էներգետիկ անվտանգության բարձրացմանը։
Չինաստանի արդյունաբերական արտադրությունը սեպտեմբերին աճել է 6.5%-ով
Միաժամանակ մանրածախ վաճառքները աճել են 3%-ով, իսկ կապիտալ ներդրումները նվազել են 0.5%-ով՝ 2024թ․ համեմատ։
Գերմանիայում գինու և խաղողի հյութի արտադրությունը կազմել է մոտ 820 միլիոն լիտր
Եղանակային բարենպաստ պայմանները նպաստել են խաղողի բարձր բերքին և արտադրության ծավալների աճին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Երևանում նոր տեսանկարահանող սարք է տեղադրվել
2026/04/24/ 11:37 -
Մակրոնը հայտարարել է, որ նախագահական ժամկետի ավարտից հետո կհեռանա քաղաքականությունից
2026/04/24/ 11:30 -
Իսպանիան դուրս կգա՞ ՆԱՏՕ-ից․ քննարկում՝ Պենտագոնում
2026/04/24/ 11:28 -
111 տարի. ինչպե՞ս է փոխվում Հայոց ցեղասպանության հիշողության դինամիկան
2026/04/24/ 11:17 -
Ապրիլի 24-ը խորհրդանշորեն ամփոփում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը․ Վեհափառ
2026/04/24/ 11:11 -
Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները․ ովքեր են առաջատարները
2026/04/24/ 10:59 -
21-րդ դարում շարունակում ենք ականատես լինել ռասայական և էթնիկ անհանդուրժողականության․ ԱԳՆ
2026/04/24/ 10:52 -
Անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ. ՄԻՊ
2026/04/24/ 09:48 -
Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ եղանակով 5 վագոն հացահատիկ կուղարկվի
2026/04/24/ 09:46 -
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում (ուղիղ)
2026/04/24/ 09:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ