ABNews

2026թ.-ի հոկտեմբեր ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

Բրենդներ և շուկա | 2026/11/06 18:23

2026թ.-ի հոկտեմբեր ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2026 թվականի հոկտեմբեր ամսվա շուկայական տվյալները։ Ամսվա ընթացքում պահպանվել է դինամիկ առևտրային միջավայրը՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը և շուկայական ակտիվությունը։

Հոկտեմբերին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է շուրջ 109 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 111 գործարք՝ ավելի քան 36․6 մլրդ ՀՀ դրամ ծավալով, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 39%-ով։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է ավելի քան    13․4 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 1869 գործարք՝ հոկտեմբերի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 226 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։

Բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է մոտ 289 մլն ՀՀ դրամ, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 221%-ով իսկ շուկայի կապիտալիզացիան կազմել է շուրջ 380․4 մլրդ ՀՀ դրամ։ Բաժնետոմսերով կնքվել է 183 գործարք։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 30 մլրդ ՀՀ դրամ: Հոկտեմբեր ամսին կնքվել է 181 ռեպո գործարք, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 632%-ով։

Հոկտեմբերին ՀՖԲ արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 1 գործարք՝ շուրջ 288․2 մլն ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում փոխարժեքի գինը կազմել է 360.25 դրամ։

Ամսական տվյալների համեմատական գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը