Տեղական լուրեր
2021 թվականին տրվել է բնակելի շենքերի և համալիրների ռեկորդային՝ 108 շինթույլտվություն
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ այժմ շահագործման են հանձնվում հենց 2021 թվականին հաստատված շենքերը, մինչդեռ 2025 թվականին տրվել է ընդհանուր 37 շինթույլտվություն: Նա նշել է, որ խցանումներ ստեղծում են ոչ թե շենքերը, այլ ավտոմեքենաները:
ՊԵԿ-ը հոկտեմբերին արձանագրված խախտումների դիմաց նշանակել է 3.79 մլրդ դրամ տուգանք
Հոկտեմբեր ամսին իրականացված հսկողության արդյունքում ՀԴՄ կիրառման 324 խախտման համար նշանակվել է շուրջ 3.7 մլրդ դրամ, 277 չձևակերպված աշխատողի բացահայտման համար՝ 69.3 մլն դրամ, իսկ անկխանկ գործառնությունների օրենքի խախտումների համար՝ 20.9 մլն դրամ տուգանք:
2026 թվականին Ռուսաստանից Հայաստան ագրոարտադրանքի արտահանումն աճել է 15%-ով
Ագրոէքսպորտի տվյալներով՝ 2026 թվականին ՌԴ-ից ԵԱՏՄ անդամ երկրներ ագրոարդյունաբերական համալիրի արտահանման ծավալները գրանցել են երկնիշ աճ, այդ թվում՝ դեպի Հայաստան մատակարարումներն ավելացել են 15%-ով:
COP17-ի շրջանակում կենսաբազմազանության պահպանության համար մոբիլիզացվել է շուրջ 4.46 մլրդ դոլար
Երևանում կայացած համաժողովի ընթացքում արձանագրվել են խոշոր ֆինանսական հանձնառություններ՝ ուղղված Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացմանն ու Հայաստանում բնապահպանական նոր ծրագրերին:
Քննարկվել է Հայաստանի էներգամատակարարման դիվերսիֆիկացման հարցը
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը քննարկել է ձմռանն ընդառաջ Հայաստանի էներգամատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացմանն ուղղված ԵՄ աջակցությունը՝ նշելով, որ այս տարի հայկական արտահանումը դեպի ԵՄ աճել է ավելի քան 50%-ով:
Միջազգային լուրեր
ԱՄՆ-ը կհայտարարի ԱԲ ոլորտի ընկերություններին աջակցելու ծրագրի մասին
Դոնալդ Թրամփի վարչակազմը գործարկում է արհեստական բանականության «ազգային առաջատարների» ծրագիրը (Amazon, Microsoft, OpenAI, Anthropic, Nvidia), որով Վաշինգտոնը ձգտում է խրախուսել ամերիկյան ԱԲ տեխնոլոգիաների ընտրությունը չինական լուծումների փոխարեն:
BMW-ն հրդեհի վտանգի պատճառով ԱՄՆ-ում հետ է կանչում 720 հազար ավտոմեքենա
Տեխնիկական անսարքության հետևանքով (հրդեհի վտանգ նույնիսկ կայանված և անջատված վիճակում) BMW-ն ԱՄՆ-ում կրկնակի վերանորոգման նպատակով հետ է կանչում 720.8 հազար ավտոմեքենա:
ԱՄՆ պետական բյուջեի դեֆիցիտը հոկտեմբերին աճել է 42%-ով
Ֆինանսական տարվա առաջին ամսում՝ հոկտեմբերին, ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը հասել է 404 մլրդ դոլարի (եկամուտները նվազել են 9%-ով՝ հասնելով 369 մլրդ դոլարի, իսկ ծախսերն աճել են 13%-ով՝ հասնելով 773 մլրդ դոլարի):
Եվրագոտու տնտեսությունը երրորդ եռամսյակում աճել է 0.4%-ով
Եվրագոտու երրորդ եռամսյակի ՀՆԱ-ի աճը նախորդ եռամսյակի համեմատ կազմել է 0.4%, իսկ տարեկան կտրվածքով՝ 1.3% (ցուցանիշները համընկել են նախնական գնահատականների հետ):


