ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 1-ից նախարարության կողմից տրամադրվող մի շարք ծառայություններից օգտվելու համար դիմումներ կարող եք ներկայացնել id.e-social.am հարթակի՝ ԲԱՑԱՌԱՊԵՍ «Եսեմ» ազգային նույնականացման համակարգի միջոցով․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքի տարբերակն այլևս հասանելի չի լինի։
«Հարթակ մուտք գործելու և դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը․
Բացել id.e-social.am հարթակը և սեղմել «Մուտք Եսեմ-ի միջոցով» կոճակը։
Ընտրել Ձեզ հասանելի «Մուտքի» տարբերակը՝ «Նույնականացման քարտ» կամ «Բջջային նույնականացման քարտ» և հետևել հրահանգներին։
«Նույնականացման քարտ» տարբերակով մուտք գործելու դեպքում՝ նշել համապատասխան թվային տվյալները։
«Բջջային նույնականացման քարտ» մուտքի դեպքում պետք է մուտքագրել Ձեր հեռախոսահամարը, ապա հեռախոսում հաստատել մուտքը՝ հավաքելով PIN կոդը։
Այս տարբերակից օգտվելու համար անհրաժեշտ է նախապես Ձեր բջջային օպերատորի մոտ ակտիվացնել Mobile ID ծառայությունը։ Հաստատել Ձեր ինքնությունը, որից հետո կվերադառնաք սոցիալական հարթակի Ձեր անձնական էջ, որտեղ կարող եք դիմում ներկայացնել համապատասխան ծառայությունից օգտվելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:


