ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ արգելվելու է տրանսպորտային միջոցների շահագործումն առանց համապատասխան ձմեռային անվադողերի։
Հիմնական պահանջներն ու չափանիշները.
Ում է վերաբերում. Թեթև մարդատար ավտոմեքենաներին և մինչև 3.5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարներին:
Անվադողերի պրոտեկտորի խորությունը. Սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհներին երթևեկելիս ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը չպետք է լինի 4 միլիմետր կամ դրանից պակաս:
Պահանջների խախտումն առաջացնում է վարչական պատասխանատվություն: Կարգավորման նպատակը ձմեռային ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարների ռիսկի նվազեցումն է:


