Նոյեմբերի 13-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
2025-ի սեպտեմբերի դրությամբ անշարժ գույքի առուվաճառքի գործարքների թիվը կազմել է 5,587։ Երևանում կատարվել է 2,195 գործարք, կամ ընդհանուրի 39.3%-ը։ Տվյալները ներկայացրել է Վիճակագրական կոմիտեն։
Ղազախստանից ներկրված ցորենը անցել է բուսասանիտարական, անվտանգության և որակական փորձաքննություններ։ Միջատաբանական, բուսաախտաբանական և մոլախոտաբանական ուսումնասիրություններով կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել։
Հայաստանը կարող է դառնալ Հնդկաստանի և Ասիայի միջև տնտեսական կամուրջ։ Այս մասին Հնդկաստան–Եվրոպա համաժողովում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ընդգծելով Հայաստանի լոգիստիկ, մշակութային և տնտեսական կապող դերի հնարավորությունը։
2026թ․ երկրորդ կիսամյակում քաղաքացիները կստանան բիոմետրիկ անձնագրեր և նոր նույնականացման քարտեր։ Այս մասին ԱԺ-ում հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Մեկնարկել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման հերթական փուլը։ Շարունակվում են տեխնիկական խնդիրների վերացման և էլեկտրոնային համակարգի կատարելագործման աշխատանքները։
Միջազգային
ԱՄՆ-ում պատմության ամենաերկար շաթդաունն ավարտվել է։ Թրամփը ստորագրել է Կոնգրեսի կողմից ընդունված ժամանակավոր բյուջեն, ինչի արդյունքում հազարավոր պետական աշխատակիցներ վերադառնում են աշխատանքի։
Google-ը առաջիկա 4 տարիների ընթացքում կարձագանքի Գերմանիայի տեխնոլոգիական պահանջներին՝ ներդնելով 5.5 միլիարդ եվրո։ Կկառուցվեն երկու նոր տվյալների կենտրոն Ֆրանկֆուրտում, ինչն ակնկալվում է՝ կստեղծի շուրջ 9,000 աշխատատեղ։
Ռուսաստանը ճանաչելու է միայն այն երկրների վարորդական իրավունքը, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է։ Մյուս երկրների քաղաքացիները պետք է քննություն հանձնեն ՌԴ-ում։
ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պաշտոնապես դադարեցրել է մեկ ցենտանոց մետաղադրամների թողարկումը՝ շահութաբեր չլինելու պատճառով։ Մետաղադրամը շրջանառության մեջ է եղել ավելի քան 200 տարի։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ. ինճպես կանխարգելել
2025/12/05/ 15:47 -
Վրաստանի պետական համալսարանները չեն ընդունի միջազգային ուսանողների
2025/12/05/ 15:43 -
Netflix-ը բանակցություններ է սկսել Warner Bros. Discovery հետ՝ բիզնեսի մի մասը գնելու վերաբերյալ. Bloomberg
2025/12/05/ 15:29 -
Տղամարդը գողացել, ապա կուլ է տվել 20.000 դոլար արժողության զարդը
2025/12/05/ 14:00 -
ՊՆ-ում քննարկվել է Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական համագործակցությունը
2025/12/05/ 13:48 -
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
2025/12/05/ 13:44 -
Հայաստանի և Ալբանիայի ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական նորարարությունների իրացումը
2025/12/05/ 13:21 -
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
2025/12/05/ 12:44 -
Չինական բանկերը մեծ ծավալով դոլար են գնում
2025/12/05/ 12:38 -
AMX. 2025թ.-ի նոյեմբեր ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2025/12/05/ 10:55
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․