ABNews

Նոլանի «Ոդիսականը» հատել է 1,1 մլրդ դոլարի շեմը

Լուրեր | 2026/08/15 19:13

Նոլանի «Ոդիսականը» հատել է 1,1 մլրդ դոլարի շեմը

​Universal Pictures-ի տվյալներով՝ կինոնկարի հասույթը կազմել է 1,104 մլրդ դոլար՝ շրջանցելով նախկին առաջատարին՝ 2012-ին թողարկված «Խավարի ասպետը. Լեգենդի վերածնունդը» (1,085 մլրդ դոլար)

Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսական» ֆիլմի համաշխարհային շահույթը գերազանցել է 1,1 մլրդ դոլարը՝ դառնալով ռեժիսորի կարիերայի ամենաշահութաբեր նախագիծը։ Այս մասին գրում է The Guardian-ը։

​Universal Pictures-ի տվյալներով՝ կինոնկարի հասույթը կազմել է 1,104 մլրդ դոլար՝ շրջանցելով նախկին առաջատարին՝ 2012-ին թողարկված «Խավարի ասպետը. Լեգենդի վերածնունդը» (1,085 մլրդ դոլար)։

​Հուլիսի 17-ին պրեմիերան ունեցած ֆիլմը Հոմերոսի էպոսի էկրանավորումն է և պատմում է Տրոյական պատերազմից հետո Ոդիսևսի տասնամյա վերադարձի մասին։ Գլխավոր դերերում են Մեթ Դեյմոնը, Էնն Հեթեուեյը, Ռոբերտ Փաթինսոնը, Զենդեյան, Թոմ Հոլանդը և այլք։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը