Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Աբու Դաբիում ստացել են «Զայեդ» մրցանակը
Լուրեր |
Խաղաղությունը բոլորի համար միակ մխիթարությունն է։
Այսօր՝ փետրվարի 4-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում մասնակցել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը: Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը ստացել են «Զայեդ» մրցանակը:
Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու ժողովուրդներին այն ընկալման համար, որ անցյալը փոփոխման ենթակա չէ, և այն մեր հնարավորություններից դուրս է, հետևաբար մենք չպետք է կենտրոնանանք այն բանի վրա, ինչը մենք չենք կարող փոխել: Այդ մասին «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխության ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պետք է կենտրոնանանք մեր ազգերի համար խաղաղ և բարգավաճ ապագա կերտելու վրա: Սա հեշտ ճանապարհ չէ, որովհետև կան մեծ անվստահություն, հոռետեսություն, զայրույթ և նույնիսկ ատելություն:
Հակամարտության ընթացքում շատերը մահացել են, և շատ սգացող ընտանիքներ հետևում են այստեղ տեղի ունեցողին: Նրանցից ոմանք հնարավոր է այս իրադարձությունը համարեն անտեղի, բայց տառապանքների շարունակությունը ոչ թեթևացում է, ոչ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր տառապել են, սպանությունների շարունակությունը ոչ թեթևացում է, ոչ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր սպանվել են, և նրանց հարազատների համար:
Խաղաղությունը բոլորի համար միակ մխիթարությունն է, խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է»,- ասաց նա՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որի անձնական ներգրավվածության և խաղաղության իդեալին նվիրվածությունն էին, ըստ Փաշինյանի, խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական գործոնները:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 15-ի կարևոր լուրերը
2026/03/15/ 22:00 -
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին