Սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանը սյուժեում անդրադառնում է Հայաստանում տարածված սելեկտիվ աբորտների խնդրին՝ երբ աղջիկ երեխայի լուրը դառնում է հղիության ընդհատման պատճառ։ Ֆիլմը խորը հուզական շեշտադրումներով ներկայացնում է ընտանեկան ճնշումների, կարծրատիպերի ու ցավալի որոշումների իրական պատկերները։
Գլխավոր հերոսուհի Աննան՝ Անահիտ Մանուկյանի մարմնավորմամբ, բախվում է ճակատագրական ընտրության, սակայն որոշում է լսել իր սրտին ու պաշտպանել նոր կյանքի իրավունքը։ Նրա կողքին կանգնած է ընկերուհին՝ Լիլիթը (Էմմա Սապունջյան), իսկ դասախոսի դերում հանդես է գալիս Արմեն Էլբակյանը՝ որպես կյանքի փորձով հարուստ կերպար, որն ընդգծում է՝ երեխայի սեռը կարևոր չէ, երբ Աստված կյանք է շնորհում։
Ֆիլմի ուղերձը պարզ է՝ երեխայի սեռը չի որոշում նրա կյանքի իրավունքը:






