Օգոստոսի 1-ից ուժի մեջ կմտնեն սպառողների պաշտպանության նոր կանոնները
Լուրեր |
ՄՊՀ ներկայացուցիչները տնտեսավարողներին ներկայացրել են անարդար առևտրային գործելակերպի, ինչպես նաև միանալու պայմանագրերի վերաբերյալ նոր օրենսդրական կարգավորումները։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հերթական քննարկումը՝ սպառողների շահերը խախտող գործելակերպի վերաբերյալ նոր օրենսդրական փոփոխությունները տնտեսավարող սուբյեկտներին ներկայացնելու նպատակով։
Միջոցառմանը մասնակցել են բիզնեսի և ՀԿ-ների ներկայացուցիչներ, էկոնոմիկայի նախարարության և հանձնաժողովի պատասխանատու պաշտոնյաներ։
ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանն ընդգծել է, որ նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնելու օգոստոսի 1-ից և բխում են Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներից՝ ուղղված ՀՀ-ում սպառողների շահերի պաշտպանության զարգացած համակարգի ստեղծմանը։
«Իրականացված փոփոխություններն այս շարքում առաջինն են, բայց ոչ վերջինը։ Ստանձնած բարեփոխումներին համահունչ Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար բարեփոխելու է սպառողների շահերի պաշտպանության համակարգը, ինչը ենթադրում է շարունակական համատեղ աշխատանք բիզնեսի հետ՝ եվրոպական լավագույն փորձին մոտարկված շուկա և լավ պաշտպանված սպառող ունենալու նպատակով»,- հավելել է ՄՊՀ անդամը։
ՄՊՀ ներկայացուցիչները տնտեսավարողներին ներկայացրել են անարդար առևտրային գործելակերպի, ինչպես նաև միանալու պայմանագրերի վերաբերյալ նոր օրենսդրական կարգավորումները։
Ըստ այդմ՝ անարդար առևտրային գործելակերպը կարող է դրսևորվել մոլորեցման կամ ագրեսիվ վարքագծի միջոցով։ Օրինակ՝ թյուր տպավորություն ստեղծելով, որ ապրանքը հասանելի է լինելու խիստ սահմանափակ ժամանակահատվածով և եթե սպառողը չհասցնի գնում կատարել այդ ժամկետում, ապա կզրկվի շահավետ գնում կատարելու հնարավորությունից կամ հայտարարելով, թե տնտեսավարողը պատրաստվում է դադարեցնել ձեռնարկատիրական գործունեությունը կամ տեղափոխվելու է այլ տարածք և այդ առթիվ զեղչեր է կիրառում՝ սպառողների մոտ տպավորություն ստեղծելով, որ ինքնարժեքից ցածր գնով ապրանքներ կարող են ձեռք բերել, երբ իրականում այդպես չէ։
Ագրեսիվ վարքագիծ կհամարվի առանց սպառողի համաձայնության վերջինիս տուն անհատական այցելություններ կատարելը կամ հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ հաղորդակցության այլ միջոցներով ապրանքի ձեռքբերմանն ուղղված շարունակական և անցանկալի առաջարկներ անելը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք պայմանավորված են պայմանագրային պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․