Հունիսի 19-ին կայացած բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի թիվ 02 արձանագրությամբ Evocabank-ի Խորհրդի նոր անդամներ են ընտրվել`
·
Վազգեն Գևորկյան
·
Մարտա Էչարրի
·
Մարինա Բուկի
· Պիեր Կազիյակ
Վազգեն
Գևորկյանը 2020 թվականից իր գործունեությունը
կենտրոնացրել է ռազմավարական խորհրդատվության և նորարարական նախաձեռնություններում
ներդրումների վրա՝ իր տեսլականով և հետևողականությամբ նպաստելով Հայաստանում բիզնես
ոլորտի զարգացմանը։ 2019-2022թթ. եղել է Evocabank-ի Խորհրդի նախագահ՝ կարևոր
դեր ունենալով Բանկի առաջընթացի և բիզնեսի ընդլայնման գործում։ Այսօր, որպես Խորհրդի
անդամ` իր գիտելիքներով և փորձառությամբ շարունակում է նպաստել Evocabank-ի զարգացմանը։
Մարտա
Էչարրին ունի
ավելի քան 20 տարվա փորձ միջազգային բանկային և տեխնոլոգիական ոլորտներում։ Իր կարիերայի
ընթացքում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել UBS, J.P. Morgan, Lombard Odier, N26
Bank և Western Union առաջատար ընկերություններում։ Հիմնադրել է MUSE MOVEMENT SL-ը
և հանդես է գալիս որպես տեխնոլոգիաների ռազմավարագետ ու հիմնական զեկուցող միջազգային
նորարարական ֆորումներում, ներառյալ՝ The Future is Now և TEDxIE։
Մարինա
Բուկին ունի
ավելի քան 20 տարվա փորձ միջազգային ֆինանսական ոլորտում, որից ավելի քան 15 տարի աշխատել
է Morgan Stanley-ում՝ հասնելով Գործադիր տնօրենի պաշտոնի։ Նա նաև ակտիվորեն ներգրավված
է միջազգային բիզնես և ներդրումային համայնքներում՝ հանդիսանալով Hellenic
Business Angels Network-ի խորհրդի անդամ, մենթոր Greek Fintech Hub-ում և Women
on Boards UK-ի անդամ։
Պիեր Կազիյակն ունի ավելի քան 35 տարվա փորձ միջազգային բանկային և ներդրումային ոլորտներում։ Աշխատել է առաջատար ֆրանսիական և եվրոպական բանկերում՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ կապիտալի շուկաների, կորպորատիվ ֆինանսների և ներդրումային կառավարման ոլորտներում։
Evocabank-ի Խորհրդի անդամների ամբողջական կազմին կարող եք ծանոթանալ այստեղ։
Խորհրդի կազմի նոր անդամներն` իրենց միջազգային փորձով և մասնագիտական գիտելիքներով, ինչպես նաև գործող անդամներն` իրենց արժեքավոր փորձով և ՀՀ տնտեսության և ֆինանսաբանկային շուկայի մասին համակարգային գիտելիքներով, կնպաստեն Բանկի ռազմավարական նպատակների իրականացմանը և կորպորատիվ կառավարման միջազգային լավագույն ստանդարտների ներդրմանը։
*գովազդ

