NASA օգոստոսի 30-ին Ֆլորիդայի Քենեդու անվան տիեզերակայանից տիեզերք է արձակել շուրջ 4 միլիարդ դոլար արժողությամբ «Nancy Grace Roman Space» աստղադիտակը։
«Roman»-ը NASA-ի գլխավոր տիեզերական աստղադիտարաններից մեկը կլինի՝ «Hubble» և «James Webb» աստղադիտակների կողքին։ Նրա հիմնական նպատակներն են մութ էներգիայի և մութ նյութի ուսումնասիրությունն ու Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակների որոնումը։
«Roman»-ի տեսադաշտը «Hubble»-ի տեսադաշտից առնվազն 100 անգամ ավելի լայն կլինի։ NASA-ն ակնկալում է, որ աստղադիտակը կկարողանա ուսումնասիրել մոտ 1 միլիարդ գալակտիկաների լույս։ Աստղադիտակը շուրջ 100 միլիոն աստղի մշտական դիտարկման միջոցով կփնտրի նաև էկզոմոլորակներ։ NASA-ի գնահատմամբ՝ Roman-ը կարող է հայտնաբերել շուրջ 100 հազար էկզոմոլորակ, այդ թվում՝ մոլորակներ, որոնք հնարավոր չէ գտնել տարածված այլ մեթոդներով։


