Մոսկվայի Ավիապարկ առևտրի կենտրոնում փակվել են Ալիևի նախկին փեսայի ռեստորանները
Լուրեր |
Մոսկվայի Ավիապարկ առևտրի կենտրոնում փակվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովին պատկանող մի շարք ռեստորաններ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ նշելով, որ նման որոշումը պայմանավորված է «AgalarovRest ընկերության կողմից անկախ նախագծերի վրա կենտրոնանալու մտադրությամբ», փոխանցում է Ազատությունը:
Ռուսաստանյան պետական լրատվամիջոցի աղբյուրների համաձայն՝ Աղալավորին պատկանող ռեստորանները փակվել են ոչ միայն Ավիապարկում, այլև այլ վայրերում:
Այլ մանրամասներ ՏԱՍՍ-ը չի հայտնում։
Անցած հուլիսին ռուս-ադրբեջանական լարվածության ֆոնին հաղորդվեց, որ ՌԴ-ում դատական կատարողական վարույթ են սկսել Էմին Աղալարովի հոր՝ միլիարդատեր Արազ Աղալարովի նկատմամբ։
Ծագումով ադրբեջանցի Աղալարովները վերջին տարիներին մի շարք խոշոր շինարարական նախագծեր են իրականացնում Բաքվում։ Իսկ շաբաթներ առաջ Ադրբեջանի օրենսդիր մարմինը հատուկ օրենք է ընդունել, որով հնարավորություն է ընձեռվել նախագահ Ալիևի նախկին փեսային խաղատներ կառուցել Բաքվի ծովային տարածքում արհեստականորեն ստեղծված հողամասերի վրա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/05 22:00
Մարտի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/05 19:19
Մարտի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 5-ի բիզնես լուրերը
2026/03/05/ 22:00 -
Մարտի 5-ի կարևոր լուրերը
2026/03/05/ 19:19 -
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
2026/03/05/ 18:55 -
Իրանը հերքում է Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ արձակելու մասին տեղեկությունը
2026/03/05/ 17:59 -
Իրանի ԶՈւ ԳՇ կողմից Ադրբեջանի դեմ hարձակումների ժխտումը բացարձակապես անընդունելի է. Ադրբեջանի ՊՆ
2026/03/05/ 17:57 -
ԱՄԷ-ում թռիչքների չեղարկումից հետո խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը կոչ է անում լրացնել տվյալները
2026/03/05/ 17:49 -
Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով 23,000 չվերթ է չեղարկվել
2026/03/05/ 17:46 -
Հիմա Վրաստանում ոչ մի բեռնատար կանգնած չէ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար
2026/03/05/ 17:38 -
Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է
2026/03/05/ 17:33 -
Նոր դպրոցներ՝ նոր ճանապարհներով․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/03/05/ 16:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk