ABNews

Մեսսին մեկնաբանել է եզրափակչում Իսպանիայից կրած պարտությունը

Սպորտ | 2026/07/20 11:13

Մեսսին մեկնաբանել է եզրափակչում Իսպանիայից կրած պարտությունը

Արգենտինայի ազգային հավաքականի ավագ և հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է ԱԱ-2026-ի եզրափակիչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը (0-1)։

«Տխուր եմ, բայց հասկանում եմ, որ մենք խաղացինք մեր ողջ ուժերով։ Անկեղծ ասած, նրանք ավելի լավն էին։ Մենք պարտվեցինք, և մենք ընդունում ենք դա։ Սակայն դա չի նշանակում, որ մենք կմոռանանք այն ամենը, ինչ արել ենք մինչ այժմ, ուստի ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին, իմ թիմակիցներին և երկրին», — Լիոնել Մեսսիի խոսքերն է մեջբերում ESPN պարբերականը։

Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունում Լիոնել Մեսսին մասնակցել է 8 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 8 գոլ և 4 արդյունավետ փոխանցում։ Մրցաշարի լավագույն ռմբարկու է ճանաչվել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն, որը դարձել է 10 գոլի հեղինակ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը