Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան Կրիշտիանու Ռոնալդուին որակազրկել է 30 օրով և 255 եվրոյով տուգանվել հավաքականի ճամբարն առանց թույլտվության լքելու համար։
41-ամյա հարձակվողը սեպտեմբերի 30-ին ինքնակամ հեռացել էր հավաքականից այն բանից հետո, երբ գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը նրան խաղադաշտ չէր դուրս բերել Նորվեգիայի դեմ Ազգերի լիգայի հանդիպմանը, որն ավարտվել էր Պորտուգալիայի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Ֆեդերացիայի կարգապահական խորհուրդը Ռոնալդուին մեղավոր է ճանաչել կարգապահական խախտման համար։ Սակայն պատժամիջոցը չի ազդի նրա մասնակցության վրա հավաքականի առաջիկա հանդիպումներին․ Պորտուգալիան Դանիայի հետ խաղալու է նոյեմբերի 14-ին, երբ որակազրկման ժամկետն արդեն ավարտված կլինի։
ABNews
Ռոնալդուն 255 եվրոյով տուգանվել է Պորտուգալիայի հավաքականից ինքնակամ հեռանալու համար
Սպորտ | 2026/10/20 11:23

Տարածել
Կարդացեք նաեւ

Սպորտ | 2026/10/30 11:41
ՖԻՖԱ-ն ռեկորդային եկամուտ է ունեցել 2026-ի Աշխարհի առաջնությունից
ՖԻՖԱ-ն շուրջ 5 միլիարդ դոլար (3.8 մլրդ ֆունտ ստեռլինգ) է վաստակել ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայացած Աշխարհի 2026թ. առաջնության խաղերի տոմսերի և հյուրընկալության փաթեթների (hospitality) վաճառքից: Այս մասին հաղորդում է The Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:Ինչու է դա կարևոր. Համեմատության համար՝ 2022թ. Կատարի Մունդիալում ՖԻՖԱ-ի տոմսային եկամուտը կազմել էր 929 միլիոն դոլար: Այսպ...

Սպորտ | 2026/10/27 11:21
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր
Լոնդոնում կայացել է «France Football» հանդեսի «Ոսկե գնդակ» (Ballon d'Or) մրցանակաբաշխության հոբելյանական՝ 70-րդ պաշտոնական արարողությունը։ Տղամարդկանց ֆուտբոլում «Ոսկե գնդակին» արժանացել է «Բավարիայի» և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը։Ինչու է դա կարևոր. Կանանց ֆուտբոլում գլխավոր մրցանակը նվաճել է Ալեքսիա Պուտելյասը («Լոնդոն Սիթի»)՝ նվաճելով իր կարիերայի 3-րդ «Ոսկե գնդակը»։ Մր...

Սպորտ | 2026/09/16 16:44
Փարիզի դատարանը Մբապեին պարտավորեցրել է 60 հազար եվրո վճարել «ՊՍԺ»-ին
Ինչ է տեղի ունեցել․ Փարիզի վերաքննիչ դատարանը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին պարտավորեցրել է 60,000 եվրո վճարել իր նախկին ակումբին՝ «ՊՍԺ»-ին։ Տուգանքը որպես փոխհատուցում է սահմանվել 2025 թվականին ֆրանսիական ակումբի բանկային հաշիվների արգելափակման համար։Ինչու է դա կարևոր․ Որոշումը ֆուտբոլիստի և նրա նախկին ակումբի միջև ընթացող աղմկահարույց իրավական վեճի հերթական դրվագն է, որը սկսվել էր Մբա...

Սպորտ | 2026/09/14 12:44
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Macron ընկերությունը ներկայացնում են Հայաստանի ազգային հավաքականի նոր՝ տնային և արտագնա մարզաշապիկները։Նոր մարզաշապիկների դիզայնը ոգեշնչված է հայկական զարդագրության առանձնահատուկ տարրերով։ Տնային մարզաշապիկին թռչնագրային նախշազարդեր են, իսկ արտագնայի դիզայնը ոգեշնչված է մատյանները եզերող զարդանախշերից։Այսպիսով, դարերի պատմություն ունեցող այս տարրերը դառնում են հավաք...

