ՖԻՖԱ-ն շուրջ 5 միլիարդ դոլար (3.8 մլրդ ֆունտ ստեռլինգ) է վաստակել ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայացած Աշխարհի 2026թ. առաջնության խաղերի տոմսերի և հյուրընկալության փաթեթների (hospitality) վաճառքից: Այս մասին հաղորդում է The Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ինչու է դա կարևոր. Համեմատության համար՝ 2022թ. Կատարի Մունդիալում ՖԻՖԱ-ի տոմսային եկամուտը կազմել էր 929 միլիոն դոլար: Այսպիսով՝ ԱԱ-2026-ի ցուցանիշը գրեթե 5 անգամ գերազանցում է նախորդ մրցաշարի արդյունքը: ՖԻՖԱ-ն սկզբնապես կանխատեսում էր 3.1-3.3 մլրդ դոլարի տոմսային եկամուտ, սակայն բարձր գներն ու ռեկորդային հաճախելիությունը գերազանցել են բոլոր սպասելիքները:
Մունդիալ-2026-ի առանցքային ռեկորդներն ու թվերը.
Հաճախելիություն. Մրցաշարի 104 հանդիպումներին ներկա է գտնվել 6,810,966 երկրպագու (Կատարում՝ 3.4 մլն)։ Մեկ խաղի միջին հաճախելիությունն աճել է ավելի քան 12,000-ով։
Խաղերի ռեկորդային քանակ. Մասնակիցների ընդլայնման արդյունքում (48 թիմ) խաղերի թիվը 64-ից հասել էր 104-ի։
Տոմսերի գնային քաղաքականությունը.
Ամենաէժան տոմսեր. սկսած $60-ից։
Խմբային փուլ (ընդունող երկրներ). $560 - $2,735։
Քառորդ եզրափակիչ. $275 - $1,690։
Կիսաեզրափակիչ. $420 - $2,780 (3-րդ տեղ՝ $165 - $1,000)։
Եզրափակիչ (Նյու Ջերսի). 4-րդ կարգ՝ $2,030, 3-րդ կարգ՝ $2,790, 2-րդ կարգ՝ $4,210, 1-ին կարգ՝ $6,370։
ՖԻՖԱ-ի արձագանքը. Կառույցից հայտնել են, որ վերջնական աուդիտացված թվերը կհրապարակվեն տարեկան հաշվետվության մեջ:


