Մենք մեծարում ենք հայերի դրսևորած խորը ուժն ու վճռականությունը․ Թրամփ

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում անթիվ հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի տարիներին:

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ ուղերձում նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք մեր անսասան համերաշխությունն ենք հայտնում յուրաքանչյուր ամերիկահայի և աշխարհասփյուռ հայությանը հիշատակի այս օրը՝ ոգեկոչելով ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած կործանարար իրադարձությունները, որոնք այսօր էլ շարունակում են ապրել այդ համայնքների հավաքական հիշողության մեջ:

Մարդկության պատմության այս սթափեցնող գլուխը հավերժ կմնա որպես հայ ժողովրդի անկոտրում ոգու և քրիստոնեության հիմքում ընկած հույսի վկայություն: Մենք մեծարում ենք հայերի դրսևորած խորը ուժն ու վճռականությունը՝ հաղթահարելու անցյալի ահռելի ողբերգությունները և կերտելու ավելի մեծ ապագա, որը բնորոշվում է տևական բարօրությամբ, անվտանգությամբ և խաղաղությամբ: Մենք հանձնառու ենք լինել նրանց կողքին»: