ABNews
McDonald's-ը կփակի Ռուսաստանում իր բոլոր ռեստորանները
Լուրեր | 2022/03/10 16:42

McDonald's-ը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով ժամանակավորապես կփակի Ռուսաստանում գործող բոլոր 850 արագ սննդի ռեստորանները։
Միաժամանակ, ցանցի 62 հազար աշխատակից կշարունակի աշխատավարձ ստանալ։ «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը՝ հրապարակելով McDonald's-ի ղեկավար Քրիս Կեմպչինսկու պաշտոնական հայտարարությունը։
«Մենք հասկանում ենք՝ ինչ ազդեցություն կունենա այս որոշումը մեր ռուսաստանցի աշխատակիցների եւ գործընկերների վրա, ուստի պատրաստ ենք աջակցել նրանց նույնքան, որքան ուկրաինացի գործընկերներին: Այդ թվում նաեւ կշարունակենք վճարել Ռուսաստանում McDonald's-ի բոլոր աշխատակիցների աշխատավարձը»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:
Նաեւ ընկերությունը համագործակցում է «հարյուրավոր տեղական մատակարարների եւ գործընկերների» հետ, ովքեր արտադրանք են արտադրում ցանցի համար:
McDonald's-ում չգիտեն՝ երբ կկարողանան վերաբացել ռուսաստանյան ռեստորանները։ «Մենք խափանումներ ենք ունեցել մեր մատակարարման շղթայում, ինչպես նաեւ կրել ենք այլ գործառնական ազդեցություններ: Մենք ուշադիր հետեւելու ենք նաեւ հումանիտար ոլորտում տիրող իրավիճակին»,- հավելել են ընկերությունում։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
