ABNews

Մայիսի 20-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/05/20 19:19

Մայիսի 20-ի բիզնես լուրերը

ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

ՌԴ-ում նոր համակարգ՝ ՀՀ արտահանողների համար
Հունիսի 1-ից ՌԴ-ում կգործի մատակարարման հաստատման համակարգ, և առանց QR կոդի ապրանքները չեն կարող մուտք գործել շուկա։

Հետվճարի ծրագրից օգտվել է 531 հազար քաղաքացի
Ապրիլին ծրագրից օգտվել է ավելի քան 531 հազար թոշակառու և նպաստառու, միջին հետվճարը կազմել է 8,080 դրամ։

e-gate համակարգ սահմաններին
Սահմանային անցակետերում կներդրվի էլեկտրոնային անցակետ, որը կարագացնի անցման գործընթացը և կնվազեցնի մարդկային գործոնը։

Նոր բիզնեսների ակտիվ գրանցում
2026-ի մարտին գրանցվել է 2,724 ԱՁ և 1,074 ՍՊԸ, ինչը վկայում է ձեռնարկատիրական ակտիվության մասին։

Հարկային շեմերի փոփոխություն
Հարկեր չվճարելու քրեական շեմը բարձրացվել է մինչև 30 մլն դրամ՝ նախկին 10 մլնի փոխարեն։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

G7-ը կոչ է անում ֆինանսական զսպվածության
Համաշխարհային լարվածության պայմաններում երկրները փորձում են պահպանել ֆինանսական կայունությունը։

ԱՄՆ-Չինաստան՝ մաքսատուրքերի շուրջ բանակցություններ
Կողմերը քննարկում են առնվազն 30 մլրդ դոլարի ապրանքների վրա մաքսատուրքերի նվազեցումը։

Մեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիան թանկանում է
Սակագները հասնելու են 2023-ից ի վեր ամենաբարձր մակարդակին՝ բարդացնելով գնաճի դեմ պայքարը։

Meta-ն վերակազմավորում է թիմերը
Ընկերությունը մոտ 7000 աշխատակցի տեղափոխում է արհեստական բանականության նախագծերի վրա աշխատելու համար։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը