ABNews

Մասկը ներկայացրել է չիպերի արտադրության աշխարհի խոշորագույն գործարանի նախագիծը

Լուրեր | 2026/08/12 10:09

 Մասկը ներկայացրել է չիպերի արտադրության աշխարհի խոշորագույն գործարանի նախագիծը

Իլոն Մասկը տեղեկացրել Տեխասում նախատեսվող Terafab չիպերի արտադրության ապագա գործարանի նախագծի մասին

Իլոն Մասկը տեղեկացրել Տեխասում նախատեսվող Terafab չիպերի արտադրության ապագա գործարանի նախագծի մասին։«Terafab Texas-ը կդառնա Երկրի վրա ամենամեծ և ամենաթանկարժեք շենքը», – գրել է նա X-ում՝ հրապարակելով համապատասխան տեսանյութը։ SpaceX-ի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ գործարանի տարածքը կկազմի մոտ 9.3 միլիոն քառակուսի մետր։ Հրապարակման մեջ նշվում է, որ Terafab-ը կդառնա չիպերի արտադրության աշխարհի ամենամեծ գործարանը։ Արտադրվող միկրոչիպերը նախատեսվում է օգտագործել Optimus մարդանման ռոբոտներում, Cybercab ռոբոտատաքսիներում, ինչպես նաև SpaceX-ի տիեզերական տվյալների մշակման կենտրոններում։

Մասկը Terafab միկրոչիպերի արտադրության նախագծի մեկնարկի մասին պաշտոնապես հայտարարել էր մարտի 22-ին։ Նա նշել էր, որ Terafab-ը իրեն պատկանող Tesla, xAI և SpaceX ընկերությունների համատեղ նախագիծն է։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը