2026թ.-ի մարտ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
Լուրեր |
Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2026 թվականի մարտ ամսվա շուկայական տվյալները։
Ամսվա
ընթացքում պահպանվել է դինամիկ առևտրային միջավայրը՝ ընդգծելով ներդրողների աճող
վստահությունը և շուկայական ակտիվությունը։
Մարտին Հայաստանի
ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 29․5 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 166 գործարք՝ ավելի քան 76․4 մլրդ ՀՀ դրամ ծավալով, ինչը գերազանցում
է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 95%-ով։
Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 99% աճ նախորդ
տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով մոտ 15․4 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու
ժամանակահատվածում կնքվել է 1830 գործարք՝ մարտի վերջի դրությամբ բորսայում
շրջանառվող 197 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ
պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։
Բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ մոտ 458․85 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ
տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առևտրի ծավալը աճել է 786%-ով, իսկ
կապիտալիզացիան՝ 1.65%-ով։
Բաժնետոմսերով կնքվել է 228 գործարք։
Ռեպո գործարքների
ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 14 մլրդ ՀՀ դրամ: Մարտ ամսին կնքվել է 132 ռեպո գործարք, ինչը
գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 146%-ով։
Մարտին ՀՖԲ արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 13
գործարք՝ ավելի քան 2․6 մլրդ ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում փոխարժեքի գինը ձևավորվել
է 377․75-ից 378․5 դրամի միջակայքում։
Ամսական տվյալների համեմատական
գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․