Մարտի 19-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
ԵԱՏՄ-ում կկարգավորվի էլեկտրոնային առևտուրը
ՀՀ-ն պատրաստվում է ստորագրել համաձայնագիր, որով կկարգավորվի ԵԱՏՄ շրջանակում էլեկտրոնային առևտրի գործունեությունը։ Այն նպատակ ունի ապահովել փոխադարձ առևտրի կանոնները, ինչպես նաև պաշտպանել մասնակիցների իրավունքներն ու շահերը։
Բիզնեսից ակնկալվում է հարկային պարտաճանաչություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները միտված են պետություն-բիզնես փոխվստահության ամրապնդմանը։ Նրա խոսքով՝ կառավարությունը ակնկալում է, որ բիզնեսը կվճարի իր հարկերը՝ առանց ավել կամ պակաս, և «հարկային տեռորը» փակված է։
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 773 մլն դոլարի գույք
2018-2025 թվականներին պետությանը վերադարձվել է շուրջ 291.7 մլրդ դրամ կամ մոտ 773 մլն դոլարի գույք և միջոցներ։ Դրանց զգալի մասը՝ 65.8%-ը, վերադարձվել է վերջին երեք տարիներին։
Ոսկյա իրերի գործարքների համար ԱԱՀ-ի նոր կանոններ են առաջարկվում
Ֆինանսների նախարարությունը առաջարկում է ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի համար սահմանել ԱԱՀ-ի հաշվարկման նոր մեխանիզմներ՝ տարբեր մոտեցումներով արտադրողների և վերավաճառողների համար։
ՊԵԿ-ը կփոխի մոտեցումը հարկային խախտումների դեպքում
Այսուհետ հարկեր չվճարելու դեպքում ՊԵԿ-ը նախ կապ կհաստատի տնտեսվարողի հետ՝ առանց անմիջապես հաղորդում ներկայացնելու։ Նպատակն է բարձրացնել կամավոր հարկային կարգապահությունը և ամրապնդել փոխվստահությունը։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
Եվրոպայում գազի գները կտրուկ աճել են
Կատարի գազային օբյեկտի վրա հարվածից հետո Եվրոպայում գազի գները աճել են շուրջ 30%-ով՝ հասնելով 70.7 եվրոյի մեկ ՄՎտժ-ի դիմաց։ Brent նավթի գինը նույնպես աճել է՝ հասնելով 113 դոլարի։
ԱՄՆ-ի պետական պարտքը գերազանցել է 39 տրիլիոն դոլարը
ԱՄՆ պետական պարտքը առաջին անգամ անցել է 39 տրիլիոն դոլարի սահմանը։ Կանխատեսվում է, որ մինչև 2036 թվականը այն կարող է հասնել ավելի քան 56 տրիլիոն դոլարի։
Պենտագոնը պահանջում է ավելի քան 200 մլրդ դոլար
The Washington Post-ի տվյալներով՝ Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջել է ավելի քան 200 մլրդ դոլար ֆինանսավորում։
Գերմանիայում սահմանափակվել է վառելիքի գների բարձրացումը
Գերմանիայի կառավարությունը որոշել է սահմանափակել վառելիքի գների բարձրացման հաճախականությունը՝ թույլատրելով օրական միայն մեկ թանկացում՝ տարածաշրջանային լարվածության ֆոնին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․