-
Էրդողանն ու Պուտինը քննարկել են ուկրաինական վերջին զարգացումները
2025/08/20/ 15:08 -
OpenAI-ը Հնդկաստանում գործարկում է ChatGPT Go՝ առավել մատչելի սակագնով
2025/08/20/ 14:50 -
Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Վարդանյանին
2025/08/20/ 14:47 -
Մոտ 10 երկիր պատրաստ է զորք ուղարկել Ուկրաինա. Bloomberg
2025/08/20/ 14:40 -
3.3 մլրդ դրամ սոցիալական ծախսերի փոխհատուցում՝ հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներին
2025/08/20/ 14:35 -
Սպիտակ տունը TikTok-ում պաշտոնական էջ է բացել
2025/08/20/ 14:21 -
Օգտատերերի տարիքը գուշակելու համար YouTube-ը կօգտագործի AI
2025/08/20/ 14:18 -
Ինչու է Թրամփը հրամայել սև ներկել Մեքսիկայի հետ սահմանային պատը
2025/08/20/ 14:14 -
Ադրբեջանի հետ ստորագրված հռչակագրի ֆոնին ՀՀ-ն ամրապնդում Է Իրանի հետ հարաբերությունները․ Bloomberg
2025/08/20/ 13:20 -
Հայաստանի համար ԵՄ վիզայի ազատականացումն իրատեսական է․ ԵՄ դեսպան
2025/08/20/ 13:16
Բաժանորդագրվել

Զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ
Լուրեր |

Զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ:
ՆԳՆ-ից, տեղեկացնում են, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ զենքով պարգևատրված անձինք պարտավոր են 2023 թ. հունիսի 1-ից երկու տարվա ընթացքում ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր,զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ։
Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենքը ոստիկանությունը մալում է և վերադարձնում տիրոջը:
Մինչև 2025 թվականի հունիսի 1-ը քննության հավաստագիր և բժշկական փաստաթղթեր չներկայացրած անձինք, օրենքով սահմանված կարգով, զենքը կարող են հանձնել քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց վաճառելու կամ պետական ռազմականացված կազմակերպություններին՝ նվիրելու նպատակով։
Վաճառքը պետք է իրականացվի քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով՝ առուվաճառքի պայմանագրի տեսքով՝ այդ մասին նախապես տեղեկացնելով զենքի հաշվառման վայրի ոստիկանության համապատասխան ստորաբաժանում։
Անձը զենքը կարող է նվիրել նաև ցանկացած պետական ռազմականացված կազմակերպության․ այս դեպքում նվիրատուն գրավոր ներկայացնում է այդ մասին, այնուհետև ընդունվում է ՀՀ կառավարության որոշում՝ գույք ընդունելու վերաբերյալ։