Մոտ 10 երկիր պատրաստ է զորք ուղարկել Ուկրաինա. Bloomberg
Լուրեր |
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն օգոստոսի 19-ին հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «վերջնականապես բացառել է» ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա անվտանգության երաշխիքների շրջանակներում:
Եվրոպացի առաջնորդներն օգոստոսի 19-ին՝ առցանց հանդիպման ժամանակ, քննարկել են Ուկրաինա բրիտանական և ֆրանսիական զորքեր ուղարկելու ծրագիրը՝ Կիևի և Մոսկվայի միջև ապագա խաղաղության համաձայնագրի շրջանակներում։ Մասնավորապես, քննարկվել են զորքերի թվաքանակն ու տեղակայման վայրերը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ մոտ 10 երկիր, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, հայտարարել են իրենց զորքերը Ուկրաինա ուղարկելու պատրաստակամության մասին։
Եվրոպացիների մշակած ծրագրի առաջին փուլը, Bloomberg-ի զրուցակիցների տվյալներով, ենթադրում է Ուկրաինայի զինված ուժերի ամրապնդում՝ ուկրաինացի զինվորականների մարզման և անձնակազմի համալրման միջոցով: Պարբերականը նշում է, որ դա կիրականացնի «հիմնականում եվրոպական զորքերից բաղկացած բազմազգ զորախումբը», ներառյալ՝ Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի «հարյուրավոր» զինվորները, որոնք կտեղակայվեն Ուկրաինայում՝ առաջնագծից հեռու։
Ծրագրի մեկ այլ մասը, ինչպես գրում է Bloomberg-ը, նախատեսում է Միացյալ Նահանգների աջակցությունը, որը կներառի հետախուզական տվյալների փոխանակում, սահմանային հսկողություն, զենքի և, հնարավոր է, հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարում։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն օգոստոսի 19-ին հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «վերջնականապես բացառել է» ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա անվտանգության երաշխիքների շրջանակներում: Ինքը՝ Թրամփը, Fox News հեռուստաալիքով Fox & Friends ծրագրին տված հարցազրույցում նշել է, որ Վաշինգտոնը, հնարավոր է, Ուկրաինային ավիացիոն աջակցություն ցուցաբերի։
Մեծ Բրիտանիայի կառավարության հրապարակած հայտարարության մեջ էլ ասվում է, որ ամերիկացի գործընկերների հետ երաշխիքները կհամաձայնեցվեն առաջիկա օրերին:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․