Հայաստանի համար ԵՄ վիզայի ազատականացումն իրատեսական է․ ԵՄ դեսպան
Լուրեր |
ԵՄ դեսպանը բավարար է համարում մինչ այս Հայաստանի կողմից արված աշխատանքը՝ վիզաների ազատականացմանը հասնելու համար:
Հայաստանի համար ԵՄ վիզայի ազատականացումն իրատեսական է։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ Դեսպանի խոսքով՝ 2019-ից հետո ԵՄ-ն Հայաստանից բացի այլ գործընկերոջ հետ վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն չի սկսել։
«Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը քաղաքական բացառիկ քայլ էր, որ արվեց անցյալ տարի: Մենք դրա մեկնարկը տվեցինք 2024-ի սեպտեմբերի 9-ին: Վերջին հինգ տարիների ընթացքում, երբ Եվրոպական հանձնաժողովը նախագահել է Ուրսուլա Ֆոն դեր Լայենը (խմբ․ 2019), մենք փաստացի վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն չենք սկսել որևէ այլ գործընկերոջ հետ: Այնպես որ, դա նշանակալի իրադարձություն է: Եվ մենք դա արեցինք, որովհետև հավատում ենք դրան, որովհետև հավատում ենք, որ դա իրատեսական է»,- ասել է Մարագոսը:
ԵՄ դեսպանը բավարար է համարում մինչ այս Հայաստանի կողմից արված աշխատանքը՝ վիզաների ազատականացմանը հասնելու համար:
«Մենք գնահատողական առաքելություններ ենք ունեցել, երբ հունիսին այստեղ էր Բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը: Նա հայտարարեց վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախապատրաստման ներքին հանձնաժողովի աշխատանքների ավարտի մասին: Այժմ սա քննարկվում է անդամ պետությունների հետ, և երբ այս քննարկումն ավարտվի, հուսով եմ՝ շուտով գործողությունների ծրագիրը կներկայացնենք հայ հանրությանը, հայաստանյան իշխանություններին»,- ասել է Մարագոսը:
Ըստ դեսպանի, այդ գործողությունների ծրագրի իրականացումը կսահմանի այն ժամանակացույցը, թե ՀՀ քաղաքացիները երբ հնարավորություն կունենան առանց վիզայի ճանապարհորդել ԵՄ: Դեսպանի խոսքով, նվազագույնը երեք տարի կպահանջվի։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․