Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ նախորդ տարվա ուսումնասիրության արդյունքում ոլորտում հայտնաբերվել են մի շարք խնդիրներ։
Դրանց թվում են՝ գովազդվող ենթակառուցվածքների չիրականացում, բնակարանների հանձնման ժամկետների ուշացումներ և շենքերի սպասարկման հետ կապված հարցեր։
Խնդիրների լուծման նպատակով մշակվել են օրենսդրական փոփոխություններ։
Մասնավորապես առաջարկվում է ստեղծել կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպություններ (ԻԿԿ), որոնք կվարկանիշավորեն ընկերություններին և կսահմանեն թափանցիկության պահանջներ։
Նախատեսվում է նաև ներդնել գնորդների վճարած գումարների պաշտպանության մեխանիզմներ՝ ապահովագրության, բանկային երաշխիքների կամ հատուկ հաշիվների միջոցով։
Քննարկմանը մասնակցող ընկերությունները հիմնականում դրական են արձագանքել առաջարկներին։

