ԿԽՄԿ-ն շարունակում է երկխոսությունը Ադրբեջանի հետ գերիների հարցով
Լուրեր |
ԿԽՄԿ-ն նաև ուսումնասիրել է կալանքի պայմանները և վերաբերմունքը կալանավորվածների նկատմամբ։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարել է, որ շարունակում է մարդասիրական հարցերի շուրջ երկխոսությունը Ադրբեջանի պատկան մարմինների հետ՝ չնայած 2023 թվականի սեպտեմբերին իր գրասենյակի փակմանը։
ԿԽՄԿ-ի Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ Զառա Ամատունու փոխանցմամբ՝ 2025 թվականի դեկտեմբերին կազմակերպության ներկայացուցիչները այցելել են հակամարտության հետ կապված կալանավորված անձանց, որոնց մասին տեղեկացրել էին Ադրբեջանի իշխանությունները։
Այցելությունների ընթացքում պատվիրակության կազմում ընդգրկված բժիշկը գնահատել է կալանավորվածների առողջական վիճակը, իսկ ներկայացուցիչները հանդիպել են նրանց հետ՝ հնարավորություն տալով կապ հաստատել ընտանիքների հետ և տրամադրելով անհրաժեշտ աջակցություն։
ԿԽՄԿ-ն նաև ուսումնասիրել է կալանքի պայմանները և վերաբերմունքը կալանավորվածների նկատմամբ։ Դիտարկումները փոխանցվել են համապատասխան մարմիններին՝ առանց հրապարակման։
Կազմակերպությունը նշել է, որ չի մասնակցում դատական գործընթացներին և չի տրամադրում իրավական աջակցություն՝ գործելով բացառապես մարդասիրական մանդատի շրջանակում։
ԿԽՄԿ-ն հայտարարել է, որ կշարունակի համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների հետ՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում պաշտպանված անձանց աջակցելու նպատակով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
BRAND: AGHVORIK
2026/04/17/ 11:52 -
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հայտնի են հասցեները
2026/04/17/ 11:44 -
ԱԺ նախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
2026/04/17/ 11:42 -
Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
2026/04/17/ 11:22 -
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ «Տնտեսական զայրույթ» գործողության մեկնարկի մասին
2026/04/17/ 11:19 -
ԵՄ-ը պատրաստվում է ընդունել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
2026/04/17/ 11:15 -
Ապրիլի 18-ին Հայաստանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հուշարձանների միջազգային օրվան
2026/04/17/ 11:09 -
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026/04/17/ 10:32 -
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
2026/04/16/ 20:00 -
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
2026/04/16/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․