ԿԳՄՍ նախարարն ընդունել է Լոնդոնի համալսարանական քոլեջի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակությանը
Լուրեր |
«Ակադեմիական քաղաքի» կրթական կլաստերի ձևավորմանը նվիրված խորհրդատվական հանդիպումները կշարունակվեն տարվա ընթացքում:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործընկեր Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) կրթության ինստիտուտի (IOE) դեկանի տեղակալ Նորբերտ Պախլերին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը։
ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ քննարկման առանցքում եղել են Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների համատեքստում մանկավարժական կրթության միջազգային մրցունակության բարձրացման, կրթական բովանդակության արդիականացման և «Ակադեմիական քաղաքի» կրթական կլաստերի ձևավորման գործընթացում UCL-ի խորհրդատվական աջակցության շրջանակում նախատեսվող հետագա քայլերը։
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ոլորտային բուհերի և կազմակերպությունների հետ UCL պատվիրակության հանդիպումները հնարավորություն են տալիս քարտեզագրել մանկավարժական կրթության ոլորտի հնարավորություններն ու խնդիրները և դրանք ներառել կրթական կլաստերի հայեցակարգում։
Նախարարը շեշտել է Կառավարության պատրաստակամությունը՝ իրագործելու բարձրագույն կրթության բարեփոխումների շրջանակը, որը միտված է ինստիտուցիոնալ փոփոխությունների ապահովմանը։ Այդ համատեքստում առանձնացվել է մանկավարժական կրթության որակի բարելավման կարևորությունը՝ հաշվի առնելով դրա ազդեցությունը նախադպրոցական, հանրակրթական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության համակարգերի, ինչպես նաև հանրային կյանքի այլ ոլորտների վրա։
Քննարկվել են նաև մարդկային ռեսուրսների հետ կապված խնդիրները, մասնավորապես՝ մանկավարժական գործունեության գրավչության և մրցունակության բարձրացումը, երիտասարդների ներգրավումը, լավագույն մասնագետների պահպանումը, ինչպես նաև ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման և մանկավարժական ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքի հնարավորությունների ընդլայնումը։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է բուհերի կողմից միջազգային համագործակցության մեխանիզմների արդյունավետ կիրառումը, այդ թվում՝ Բոլոնիայի գործընթացի և Էրազմուս+ ծրագրերի շրջանակում, ինչպես նաև միջազգային փորձագիտական ներուժի և սփյուռքի ներգրավումը։
Նորբերտ Պախլերը ներկայացրել է իր գլխավորած պատվիրակության հայաստանյան այցի ընթացքում պետական բուհերի, Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցների, ինչպես նաև ոլորտի շահագրգիռ կառույցների հետ հանդիպումների արդյունքում ձևավորված դիտարկումները։ Նա ընդգծել է ուսանողական փորձառության որակի, դասավանդող անձնակազմի կարողությունների զարգացման, գրավիչ կրթական ծրագրերի և մանկավարժական գիտական գերազանցությունների կենտրոնների ստեղծման նշանակությունը։
Պախլերի խոսքով՝ «Ակադեմիական քաղաքի» կրթական կլաստերի ձևավորմանը նվիրված խորհրդատվական հանդիպումները կշարունակվեն տարվա ընթացքում՝ հետագա աշխատանքների ճանապարհային քարտեզի հստակեցման նպատակով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ինչ օգուտ կարող է քաղել Վրաստանը՝ Հայաստան-Ադրբեջան համաձայնագրից
2026/03/06/ 16:03 -
Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը գործում է արտակարգ ռեժիմով
2026/03/06/ 15:56 -
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
2026/03/06/ 15:29 -
Ասիական բորսաներում անկումը շարունակվում է
2026/03/06/ 14:45 -
Հնդկաստանում գտնվող 104 ՀՀ քաղաքացի վերադարձել է Երևան․ ՀՀ ԱԳՆ
2026/03/06/ 14:25 -
Վնասազերծվել է Արաբկիրում կրակոցների հեղինակը (տեսանյութ)
2026/03/06/ 14:17 -
Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար
2026/03/06/ 14:14 -
Իրանը հստակեցրել է Հորմուզի նեղուցով անցման կանոնները
2026/03/06/ 14:03 -
Իրանն այժմ ցանկանում է բանակցել, իսկ ԱՄՆ-ն՝ կռվել. Թրամփ
2026/03/06/ 12:45 -
«Քաղաքացիական պայմանագիրը»՝ 29%, երկրորդ տեղում՝ «Մեր ձևով»՝ 11%. որ ուժին կքվեարկեին քաղաքացիները, եթե ընտրությունները լինեին հաջորդ կիրակի
2026/03/06/ 12:43
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ