ԿԸՀ-ն սկսել է ընտրություններին մասնակցողների փաստաթղթերի ընդունումը

Սահմանված ժամկետից հետո ընտրապայքարի մասնակիցները այլևս չեն կարող գրանցվել:

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 13-ից սկսել է հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների փաստաթղթերի ընդունումը։

Քաղաքական ուժերը պետք է մինչև ապրիլի 23-ի ժամը 18:00-ն ներկայացնեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակները։

Սահմանված ժամկետից հետո ընտրապայքարի մասնակիցները այլևս չեն կարող գրանցվել, սակայն հնարավորություն կունենան միայն ինքնաբացարկ հայտնել և դուրս գալ ընտրական գործընթացից։

Սովորաբար քաղաքական ուժերը փաստաթղթերի ներկայացումը կատարում են ժամկետի ավարտին մոտ։