ABNews

ԶԳՈՒՇԱՑԵՔ. Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ

Լուրեր | 2026/10/05 18:37

ԶԳՈՒՇԱՑԵՔ. Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ

Քաղաքացիներին համացանցի միջոցով ուղարկվում են հաղորդագրություններ, որոնք արտաքին տեսքով ներկայացվում են որպես ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնական ծանուցում։


Հաղորդագրության մեջ նշվում է, թե քաղաքացին իբր կատարել է իրավախախտում, և պահանջվում է վճարել տուգանք՝ հաղորդագրության մեջ նշված հղման կամ QR կոդի միջոցով, հայտնում են ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունից։

Նպատակը բանկային տվյալների, գաղտնաբառերի կամ SMS-ով ստացված հաստատման կոդերի ձեռքբերումն ու հետագայում դրամական միջոցների հափշտակությունն է։

ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ մի՛ վճարեք նշված գումարը և մի՛ սկանավորեք QR կոդը։

Մի՛ անցեք կասկածելի հղմամբ և մի՛ մուտքագրեք բանկային տվյալներ կամ SMS կոդեր։

Եթե արդեն բացել եք հղումը՝ փակեք բրաուզերը։ Եթե չի փակվում՝ Windows-ում օգտագործեք Ctrl + Alt + Del → Task Manager, իսկ Mac-ում՝ Cmd + Option + Esc և ստիպողաբար փակեք բրաուզերը։

Վերագործարկելուց հետո մի՛ վերականգնեք նախորդ սեսիայի էջերը։

Եթե արդեն մուտքագրել եք բանկային քարտի տվյալներ կամ SMS-ով ստացված հաստատման կոդ, անմիջապես կապ հաստատեք ձեր բանկի հետ, արգելափակեք քարտը և դիմեք իրավապահ մարմիններին։

Պաշտոնական մարմնի անունը, տարբերանշանը կամ պետական ոճով պատրաստված էջը դեռ չեն նշանակում, որ հաղորդագրությունն իրական է։

Միշտ ստուգե՛ք հղման հասցեն և տեղեկատվությունը՝ պաշտոնական աղբյուրից։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը