ABNews

Կանխարգելել ոչ կանոնադրային հարաբերությունները. ՊՆ նախարարը հանձնարարականներ է տվել (տեսանյութ)

Լուրեր | 2026/10/05 13:57

Կանխարգելել ոչ կանոնադրային հարաբերությունները. ՊՆ նախարարը հանձնարարականներ է տվել (տեսանյութ)

Հոկտեմբերի 5-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տեսակապային խորհրդակցություն՝ «Զորամասերում տարվող աշխատանքներն ու զինվորական կարգապահության ամրապնդումը» թեմայով։

ՊՆ-ից հայտնում են, որ քննարկման առանցքում են եղել զորամասերում զինվորական կարգապահության ամրապնդմանը և ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելմանն ու բացառմանն ուղղված միջոցառումներին վերաբերող, ինչպես նաև ընթացիկ այլ հարցեր։

Խորհրդակցության ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան հանձնարարականներ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը