Ջրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել
Լուրեր |
Դեպքերի հանգամանքները պարզվում են։
Հունվարի 24-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները Սևան–Մարտունի–Գետափ ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին կանգնեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որը վարել է Կարմիր գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդը։
Վարորդը մեքենայի բեռնախցիկում ներկայացրել է 391 հատ սիգ տեսակի ձուկ՝ ընդհանուր մոտ 182 կիլոգրամ քաշով։ Նրա խոսքով՝ ձուկը ձեռք է բերել անծանոթ անձից։
Դեպքից մոտ չորս ժամ անց նույն ծառայության ջրային պարեկները Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի 55-րդ կիլոմետրին կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մեքենա, որը վարել է Գավառ քաղաքի բնակիչ 53-ամյա տղամարդը։ Վերջինս ներկայացրել է շուրջ 100 կիլոգրամ քաշով 300 սիգ և նույնպես հայտնել է, որ այն գնել է անծանոթ անձից։
Երկու դեպքով էլ հայտնաբերված ձկնատեսակը փոխանցվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժին։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 15-ի կարևոր լուրերը
2026/03/15/ 22:00 -
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին