ABNews

Ձերբակալվել են ՀԿԱԾ նախկին պաշտոնյաներ և փաստաբան

Լուրեր | 2026/09/14 16:23

Ձերբակալվել են ՀԿԱԾ նախկին պաշտոնյաներ և փաստաբան

Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաներ և ՀՀ փաստաբանների պալատի անդամ (փաստաբան): Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Տարբեր կատարողական վարույթներով արգելադրված և վերադարձման ենթակա գումարները հանցավոր մեխանիզմի գործադրմամբ հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքերն օրինականացնելու և այլ ենթադրյալ հանցանքներ կատարելու համար հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել մի շարք անձանց, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաների և ՀՀ փաստաբանների պալատի անդամի (փաստաբանի) նկատմամբ: Վերջիններս ձերբակալվել են»,- հայտնել են կոմիտեից:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը