Ամազոնի հիմնադիր Ջեֆ Բեզոսը հայտարարել է, որ առաջիկա 10–20 տարում հնարավոր կլինի կառուցել գեգավատային հզորությամբ տվյալների կենտրոններ տիեզերքում, որտեղ արևային էներգիան հասանելի է շուրջօրյա՝ առանց ամպերի կամ եղանակային խոչընդոտների։
«Այս հսկայական AI համակարգերը ավելի լավ է կառուցել տիեզերքում։ Մենք կարող ենք գերազանցել երկրի վրա կառուցված կենտրոնների արժեքը՝ շնորհիվ անվերջ արևային էներգիայի», – ասել է նա Թուրինում՝ Italian Tech Week միջոցառմանը։
Աղբյուր՝ Reuters

