ABNews

ITSecurity LLC-ն գործարկում է Հայաստանում առաջին իրական ժամանակի կիբեռհարձակումների վիզուալիզացիայի հարթակը

Լուրեր | 2026/06/26 18:34

ITSecurity LLC-ն գործարկում է Հայաստանում առաջին իրական ժամանակի կիբեռհարձակումների վիզուալիզացիայի հարթակը

ITSecurity LLC-ն ներկայացնում է https://threatmap.itsec.am հարթակը՝ Հայաստանում առաջին հանրային Cyber Threat Map-ը, որն իրական ժամանակում վիզուալիզացնում է ընկերության կողմից պաշտպանվող տարբեր ոլորտների կազմակերպությունների նկատմամբ արձանագրվող կիբեռսպառնալիքներն ու կիբեռհարձակումները։
Հարթակն իրական ժամանակում ցուցադրում է կիբեռսպառնալիքներն ու հարձակումները, որոնք բացահայտվում են կազմակերպությունների թվային ենթակառուցվածքների նկատմամբ արձանագրվող կիբեռակտիվության շարունակական դիտարկման և վերլուծության արդյունքում՝ ապահովելով սպառնալիքների ակնթարթային տեսանելիություն։ Տեղեկատվությունը ներկայացվում է բացառապես ագրեգացված և անանուն տեսքով՝ պահպանելով անվտանգության և գաղտնիության բոլոր անհրաժեշտ սկզբունքները։
Հանրային Threat Map-ի նպատակն է բարձրացնել կիբեռիրազեկվածությունը և տեսանելի դարձնել Հայաստանի կիբեռսպառնալիքների լանդշաֆտը՝ հնարավորություն տալով հետևել, թե ինչպիսի սպառնալիքներ են առավել հաճախ արձանագրվում, որոնք են դրանց հիմնական աղբյուրները և ինչպես են դրանք փոփոխվում ժամանակի ընթացքում։

«Կիբեռսպառնալիքներն այսօր անընդհատ ուղեկցում են թվային աշխարհին, սակայն դրանց մեծ մասը մնում է անտեսանելի լայն հանրության համար։ ThreatMap-ի ստեղծման գաղափարը ծնվեց մեկ պարզ նպատակից՝ տեսանելի դարձնել այն, ինչ ամեն օր տեսնում են կիբեռանվտանգության մասնագետները։ Մենք ցանկանում ենք, որ թե՛ մասնագիտական համայնքը, թե՛ կազմակերպությունները և թե՛ հանրությունը հնարավորություն ունենան ավելի լավ պատկերացնել, թե ինչպիսի սպառնալիքներ են առավել հաճախ թիրախավորում հայկական թվային միջավայրը, որոնք են առավել ակտիվ հարձակման աղբյուրները և ինչ տրանֆորմացիայի է ենթարկվում սպառնալիքների լանդշաֆտը ժամանակի ընթացքում», - նշել է ITSecurity LLC-ի  տնօրեն Արմեն Գնունին։

ThreatMap-ը միայն վիզուալիզացիայի հարթակ չէ։ Այն հանդիսանում է ITSecurity LLC-ի կողմից մշակված միասնական պաշտպանական էկոհամակարգի մի մաս։ Երբ նոր սպառնալիք, հարձակման աղբյուր կամ վնասաբեր ակտիվություն է հայտնաբերվում  որևէ պաշտպանվող կազմակերպության նկատմամբ, այն ավտոմատ կերպով վերլուծվում և դասակարգվում է, որից հետո նոր պաշտպանական կանոնները և հակազդման մեխանիզմները տարածվում և կիրառվում են նաև մյուս պաշտպանվող կազմակերպությունների միջավայրերում։ Արդյունքում մեկ կազմակերպության նկատմամբ բացահայտված սպառնալիքը վերածվում է ամբողջ էկոհամակարգի համար պաշտպանության լրացուցիչ շերտի՝ բարձրացնելով բոլոր մասնակից կազմակերպությունների կիբեռդիմակայունությունը։

Հարթակը հասանելի է նաև կազմակերպությունների համար՝ որպես բաժանորդագրային ծառայություն։ Ծառայության շրջանակում կազմակերպությունները կարող են ստանալ ինչպես իրենց համար նախատեսված անհատական Cyber Threat Map, որը հնարավորություն է տալիս իրական ժամանակում վիզուալիզացնել իրենց նկատմամբ արձանագրվող կիբեռսպառնալիքներն ու հարձակումները և տեսնել դրանց մանրամասները, այնպես էլ ստանալ ITSecurity LLC-ի կողմից հավաքագրվող և շարունակաբար թարմացվող սպառնալիքների շտեմարանի հասանելիություն, ներառյալ վնասաբեր IP հասցեները, դոմենները, ASN-ները և այլ IOC-ներ։ Այս տվյալները կարող են անմիջապես կիրառվել Firewall, WAF, IPS, EDR, SIEM և այլ պաշտպանական համակարգերում՝ ապահովելով սպառնալիքների վաղ հայտնաբերում, օպերատիվ արգելափակում և իրական ժամանակում ավելի բարձր պաշտպանվածություն։

Ընկերության մասին
Գրեթե տասը տարվա ընթացքում ITSecurity LLC-ն աջակցել է պետական կառույցներին, ֆինանսական կազմակերպություններին և մասնավոր ընկերություններին՝ ապահովելով նրանց տեղեկատվական համակարգերի, թվային ծառայությունների և կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունը։ ITSecurity-ն հանդիսանում է Հայաստանում Cloudflare-ի միակ գործընկերը՝ գործընկերության ամենաբարձր կարգավիճակով։Բացի այդ, ընկերությունը համագործակցում է կիբեռանվտանգության ոլորտի միջազգային առաջատար տեխնոլոգիական արտադրողների և լուծումներ մատակարարող ընկերությունների հետ՝ ապահովելով նորագույն տեխնոլոգիաների հասանելիությունը հայկական շուկայում։ Ընկերության ռազմավարության կարևոր ուղղություններից է համաշխարհային մակարդակով պահանջված և նորարարական անվտանգության լուծումների ներմուծումն ու ներկայացումը Հայաստանում՝ նպաստելով տեղական կազմակերպությունների կիբեռդիմակայունության բարձրացմանը։
Հարկ է նշել, որ ITSecurity LLC-ն հանդիսանում է նաև ISO/IEC 27001 հավաստագրված ընկերություն և իր գործունեությունը կազմակերպում է տեղեկատվական անվտանգության միջազգային լավագույն փորձի համաձայն՝ համապատասխանեցնելով ծառայությունները Հայաստանի Հանրապետությունում գործող կիբեռանվտանգության օրենսդրական պահանջներին։

Որպես կառավարվող անվտանգության ծառայություններ մատուցող (Managed Security Service Provider – MSSP)՝ ITSecurity LLC-ն առաջարկում է համալիր ծառայությունների փաթեթ, ներառյալ՝

•  Անվտանգության օպերացիոն կենտրոնի ծառայություններ (SOC as a Service)
•  Սպառնալիքների հայտնաբերման և արձագանքման ծառայություններ (Managed Detection and Response – MDR)
•  Էլեկտրոնային փոստի անվտանգության ծառայություններ (Email Security as a Service)
•  Հակավիրուսային պաշտպանության կառավարվող ծառայություններ (Antivirus as a Service)
•  Անվտանգության շարունակական մշտադիտարկում, սպառնալիքների հայտնաբերում և միջադեպերի արձագանքում
•  Ներթափանցման թեստավորում (Penetration Testing) և անվտանգության գնահատումներ
•   Կիբեռանվտանգության խորհրդատվություն, ռիսկերի գնահատում և համապատասխանության ապահովում
•  Տեղեկատվական անվտանգության ճարտարապետության նախագծում, պաշտպանական ենթակառուցվածքների ներդրում և շահագործում
•  ՏՏ և տեղեկատվական անվտանգության լուծումների մատակարարում, ինտեգրում և տեխնիկական աջակցություն

ITSecurity LLC-ի նպատակն է ապահովել կազմակերպությունների թվային ակտիվների պաշտպանությունը՝ նվազեցնելով կիբեռ-ռիսկերը և բարձրացնելով բիզնեսի կայունությունն ու դիմադրողականությունը ժամանակակից կիբեռսպառնալիքների նկատմամբ։



Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը