ABNews

Հոգնե՞լ եք էլեկտրոնային փոստի քաոսից. Gmail-ի 2 «գաղտնի» գործառույթ, որոնք կօգնեն ձեզ

Թվային նորարարություններ | 2026/11/05 16:52

Հոգնե՞լ եք էլեկտրոնային փոստի քաոսից. Gmail-ի 2 «գաղտնի» գործառույթ, որոնք կօգնեն ձեզ

Էլեկտրոնային փոստում կուտակված հազարավոր չընթերցված նամակները կարող են իսկական ճնշող քաոս առաջացնել: Եթե ձեր մուտքային արկղի (Inbox) ծանուցումների թիվը նայելիս ցանկություն է առաջանում պարզապես հանձնվել, ապա ժամանակն է ծանոթանալու Gmail-ի երկու «գաղտնի» գործառույթներին, որոնք թաքնված են բոլորի աչքի առջև, գրում է Inc.com-ը։

Այս երկու հնարքները թույլ են տալիս րոպեների ընթացքում մաքրել հազարավոր նամակներ և վերականգնել կարգուկանոնը ձեր փոստում: (Խորհուրդ է տրվում դրանք կիրառել համակարգչից):

1. «Manage Subscriptions» (Բաժանորդագրությունների կառավարում)

Gmail-ի այս գործառույթն ավտոմատ կերպով խմբավորում և ցույց է տալիս այն բոլոր ուղարկողներին ու ընկերություններին, որոնցից դուք պարբերաբար նորություններ կամ գովազդային նամակներ եք ստանում:

Ինչպես գտնել այս գործառույթը.

  1. Gmail-ի ձախակողմյան ցանկում (Inbox, Sent, Drafts բաժինների կողքին) սեղմեք «More» (Ավելին) կոճակը:

  2. Ցանկում փնտրեք «Manage Subscriptions» տարբերակը:

  3. Եթե այն չեք տեսնում, մտեք Gmail-ի կարգավորումներ (Settings) և միացրեք «Smart Features» (Խելացի գործառույթներ) տարբերակը:

Կարևոր հնարք՝ նախքան բաժանորդագրությունից դուրս գալը.

Շատերը միանգամից սեղմում են «Unsubscribe» (Չեղարկել բաժանորդագրությունը), սակայն դա սխալ է: Եթե միայն չեղարկեք բաժանորդագրությունը, այդ ուղարկողից նախկինում ստացված հարյուրավոր հին նամակները կմնան ձեր արկղում:

  • Ճիշտ քայլաշարը.

    1. Սեղմեք ուղարկողի անվան վրա:

    2. Նշեք բոլոր ստացված նամակները (Select All) և ջնջեք դրանք:

    3. Միայն դրանից հետո սեղմեք «Unsubscribe»:

2. «Find emails from...» (Գտնել նամակները տվյալ ուղարկողից)

Սա ամենաարագ միջոցն է որոշակի հասցեից ստացված բոլոր նամակները վայրկյանների ընթացքում ի հայտ բերելու և մաքրելու համար:

Ինչպես կիրառել.

  1. Մուտքային արկղում (Inbox) աջ քլիք արեք (Mac-ի վրա՝ Control + click կամ երկու մատով հպում) ցանկացած նամակի վրա:

  2. Բացված մենյուի ամենաներքևում ընտրեք «Find emails from [Ուղարկողի անունը]»:

  3. Համակարգն ակնթարթորեն ցույց տա տվյալ հասցեատիրոջից ստացված բոլոր նամակները, որոնք կարող եք միանգամից նշել և ջնջել կամ արխիվացնել:

Օգտակար խորհուրդ. Եթե ջնջելուց հետո էլ նամակների կողքին տեսնում եք աղբամանի նշան, դա նշանակում է, որ դրանք տեղափոխվել են «Trash» (Աղբաման) բաժին: Լրիվ ազատվելու համար մտեք «Trash» և դատարկեք այն:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը