Իսպանիայում բացվել է հայկական ձեռագրական արվեստին նվիրված ցուցահանդես
Լուրեր |
Ցուցահանդեսը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 21-ը։
Իսպանիայի ազգային գրադարանում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» խորագրով ցուցահանդեսը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Նախաձեռնությունը իրականացվել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ գրադարան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։
Բացման արարողությանը մասնակցել են Իսպանիայի մշակույթի գծով պետական քարտուղարը, գրադարանի տնօրենը, Մատենադարանի տնօրենը և Իսպանիայում ՀՀ դեսպանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև մշակութային գործիչներ, պաշտոնատար անձինք և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Ցուցադրությունում ներկայացված են Մատենադարանի հավաքածուից ընտրված շուրջ մեկուկես տասնյակ ձեռագրեր և թանգարանային առարկաներ, որոնց մի մասը առաջին անգամ է ցուցադրվում Հայաստանից դուրս։
Նախագիծը դիտարկվում է որպես մշակութային դիվանագիտության գործիք՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության միջազգային ներկայացմանը և ճանաչելիության բարձրացմանը։
Ցուցահանդեսը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 21-ը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.