Ինչ է կատարվել Իռլանդիայի տվյալների պաշտպանության հանձնաժողովը (DPC) 403 միլիոն եվրոյով տուգանել է Google ընկերությանը՝ օգտատերերի տեղակայման տվյալների մշակման կանոնները խախտելու համար, հայտնում է RTE-ն։
Խախտման էությունը. Google-ի օգտատերերը տեղյակ չեն եղել, որ իրենց տեղակայման տվյալներն օգտագործվում են գովազդ ցուցադրելու կամ նախասիրությունները որոշելու համար, ինչը սահմանափակել է անձնական տվյալները վերահսկելու նրանց հնարավորությունը։
Նախապատմությունը. Հետաքննությունը սկսվել էր 2020 թվականի փետրվարին՝ սպառողների իրավունքների պաշտպանության եվրոպական կազմակերպությունների բողոքների հիման վրա։
Ինչու է դա կարևոր Տվյալների պաշտպանության կանոնակարգի (GDPR) համաձայն՝ տեղադրության տեղեկատվությունը պետք է մշակվի օրինական, արդար և թափանցիկ։ DPC-ն Google-ին պարտավորեցրել է վեց ամսվա ընթացքում տվյալների մշակման իր համակարգը համապատասխանեցնել սահմանված պահանջներին։


