ABNews

Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը չի բացառում ռազմական գործողությունների տարբերակը. Թրամփ

Լուրեր | 2026/08/22 12:56

Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը չի բացառում ռազմական գործողությունների տարբերակը. Թրամփ

Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը չի նշանակում, որ ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը բացառվում է՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը

Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը չի նշանակում, որ ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը բացառվում է՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում է տեսնել, թե ինչի կհանգեցնեն տնտեսական միջոցները: Թրամփը հերթական անգամ պնդել է, որ այժմ Իրանը տնտեսական լուրջ խնդիրների է բախվում, և որ երկրում ինֆլյացիան հասել է 350 տոկոսի:

«Մենք լիովին վերահսկում ենք Հորմուզի նեղուցը: Նրանք ցանկանում են համաձայնագիր կնքել, բայց իմ կարծիքով՝ դեռ պատրաստ չեն ճիշտ գործարքի»,- նշել է Թրամփը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը