Իրանը սպառնում է ականապատել Պարսից ծոցի ծովային ուղիները
Լուրեր |
Իրանական կողմը նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցումը թույլատրվելու է միայն այն երկրներին, որոնք թշնամաբար տրամադրված չեն Իրանի նկատմամբ
Իրանի Պաշտպանության խորհուրդը հայտարարել է, որ երկրի դեմ հնարավոր հարձակման դեպքում կականապատվեն Պարսից ծոցի բոլոր ծովային ուղիները։
Հայտարարության մեջ նշվում է, որ եթե հարվածներ հասցվեն Իրանի ափամերձ տարածքներին կամ կղզիներին, Թեհրանը կդիմի կոշտ հակազդման՝ ականապատելով ինչպես ծովային ուղիները, այնպես էլ ափամերձ գոտիները։
Իրանական կողմը նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցումը թույլատրվելու է միայն այն երկրներին, որոնք թշնամաբար տրամադրված չեն Իրանի նկատմամբ և նախապես համաձայնեցրել են երթուղին Թեհրանի հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել էր, որ ԱՄՆ-ը կարող է հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, եթե Հորմուզի նեղուցը ամբողջությամբ չվերաբացվի։
Վերջին զարգացումները վկայում են տարածաշրջանում լարվածության կտրուկ աճի մասին, որը կարող է ազդել համաշխարհային էներգետիկ մատակարարումների վրա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/30 20:20
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանույմ և աշխարհում։
Լուրեր | 2026/04/30 19:19
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
2026/04/30/ 20:20 -
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
2026/04/30/ 19:19 -
Եվրոպական միությունը 8,55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
2026/04/30/ 18:39 -
Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ
2026/04/30/ 18:15 -
ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն
2026/04/30/ 18:12 -
Երևանը նախապատրաստվում է հնարավոր վարարումներին. մաքրվում են Գետառի և Ողջաբերդի հուները
2026/04/30/ 18:08 -
Տոնական շքերթ, օդապարիկներ և ուղղաթիռներ. Ինչպե՞ս է Երևանը նշելու աշխատավորի օրը
2026/04/30/ 17:45 -
Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
2026/04/30/ 16:46 -
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում
2026/04/30/ 16:43 -
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանին սատարող բանաձևը
2026/04/30/ 16:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․