ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իսլամաբադում կայացած բանակցությունների ընթացքում իրանական կողմը «շարժվել է ամերիկյան պահանջների ուղղությամբ»։
FOX News-ին տված հարցազրույցում նա նշել է, որ խոսքը վերաբերում է Իրանից միջուկային նյութերի դուրսբերմանը և ուրանի հարստացումը բացառող մեխանիզմների ներդրմանը։
Վենսի խոսքով՝ վերջնական համաձայնություն դեռ չկա, քանի որ իրանցի բանակցողները պետք է ստանան Թեհրանի բարձրագույն ղեկավարության հաստատումը։
«Նրանք շարժվեցին մեր ուղղությամբ», — նշել է փոխնախագահը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Իրանին վերաբերվել որպես «նորմալ երկրի»՝ զարգացած տնտեսությամբ, եթե վերջինս կատարի առաջադրված պայմանները։
Վենսի գնահատմամբ՝ առկա է «մեծ գործարքի» հնարավորություն, սակայն հաջորդ քայլը պետք է անի Իրանը։
Հայտարարությունը հնչում է բանակցությունների երկրորդ փուլի սպասումների ֆոնին։

