Իրանը հերքում է Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ արձակելու մասին տեղեկությունը
Լուրեր |
Ըստ Թեհրանի ներկայացրած վարկածի՝ անօդաչու թռչող սարքի արձակումը կարող էր իրականացված լինել Իրանի վրա մեղադրանքներ բարդելու նպատակով։
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Ադրբեջանի տարածքի ուղղությամբ անօդաչու թռչող սարքի արձակման մասին տեղեկությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, հարգելով բոլոր երկրների, հատկապես մուսուլմանական և հարևան պետությունների ինքնիշխանությունը, հերքում է զինված ուժերի կողմից Ադրբեջանի Հանրապետության ուղղությամբ ԱԹՍ արձակելու մասին մեղադրանքները։
Իրանական կողմը միջադեպի պատասխանատվությունը վերագրել է Իսրայելին՝ պնդելով, որ նման գործողությունները միտված են մուսուլմանական երկրների միջև հարաբերությունների խաթարմանը։
Ըստ Թեհրանի ներկայացրած վարկածի՝ անօդաչու թռչող սարքի արձակումը կարող էր իրականացված լինել Իրանի վրա մեղադրանքներ բարդելու նպատակով։
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Իրանից արձակված ԱԹՍ-ներ են թիրախավորել Նախիջևանի ուղղությամբ քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/30 20:20
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանույմ և աշխարհում։
Լուրեր | 2026/04/30 19:19
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
2026/04/30/ 20:20 -
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
2026/04/30/ 19:19 -
Եվրոպական միությունը 8,55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
2026/04/30/ 18:39 -
Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ
2026/04/30/ 18:15 -
ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն
2026/04/30/ 18:12 -
Երևանը նախապատրաստվում է հնարավոր վարարումներին. մաքրվում են Գետառի և Ողջաբերդի հուները
2026/04/30/ 18:08 -
Տոնական շքերթ, օդապարիկներ և ուղղաթիռներ. Ինչպե՞ս է Երևանը նշելու աշխատավորի օրը
2026/04/30/ 17:45 -
Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
2026/04/30/ 16:46 -
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում
2026/04/30/ 16:43 -
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանին սատարող բանաձևը
2026/04/30/ 16:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․